Լիարժեք պատրաստ եմ և ուրախ` հավաքականին միանալու համար. Ստյոպա Մկրտչյան
ՍպորտԱզգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի Կիպրոսի դեմ կայանալիք խաղից առաջ ազգային թիմի և գերմանական «Նյուրնբերգի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը խոսել է առաջիկա հանդիպման մասին։
ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում 23-ամյա խաղացողը կիսվել է իր սպասելիքներով․
«Վերջին մեկ-երկու ամսում ամեն ինչ կարգավորվել է, արդեն լավ մարզավիճակում եմ։ Վերջին անգամ 90 րոպե փետրվարին էի, երևի, խաղացել, և բնականաբար, սկզբում դժվար էր, բայց հիմա ինձ լավ եմ զգում։ Հաստատ լիարժեք պատրաստ եմ ու շատ ուրախ եմ, որ հավաքականի հետ եմ։
Առավոտյան եմ միացել հավաքականին, բայց արդեն դիտել և վերլուծել ենք Կիպրոսի ընտրանու խաղը։ Մենք տեղյակ ենք նրանց ուժեղ և թույլ կողմերին։ Ես ինքս նույնպես դիտել եմ նրանց խաղը։ Տղաներն արդեն խաղացել են Կիպրոսի դեմ, մենք ակտիվորեն պատրաստվում ենք ու վստահ եմ՝ խաղի օրը լիարժեք պատրաստ կլինենք։ Ես կփորձեմ անել առավելագույնը»,- ասել է Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան — Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

