ՏԻՄ համայնքների 30-ամյակի առթիվ՝ համայնքին և ՀՀ-ին նվիրված ծառայելու համար պատվոգրի է արժանացել Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ «Ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքի ղեկավար» անվանակարգում՝ ՏԻՄ համակարգի կայացման ու զարգացմանը նպաստելու, համայնքին և ՀՀ-ին նվիրված ծառայելու համար հանդիսավոր արարողության ընթացքում պատվոգիր է շնորհել Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավար ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎԻՆ։
Պաշտոնական միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և մի շարք այլ պաշտոնատար անձիք, ովքեր իրենց հարգանքն ու երախտիքը անձամբ փոխանցեցին պարոն Մախմուդովին։

