«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ազգային համախմբումը կարեւոր է, բայց առավել կարեւոր է՝ հանուն ինչի եւ ինչ սկզբունքով․ Հայրիկյան

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը եւ եւս 12 քաղաքական ու հասարակական ուժ հայտարարել են համազգային համախմբման ձեւավորման մասին՝ նպատակ ունենալով մերժել եւ թույլ չտալ նոր Սահմանադրության ընդունումը: Պարույր Հայրիկյանը եւ նրա ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը նույնպես ակտիվորեն ներգրավված են Սահմանադրության փոփոխության դեմ պայքարում եւ համագործակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ու մյուս ուժերի հետ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԻՄ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ։

— ՔՊ-ականները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ են վերոնշյալ համախմբված քաղաքական ուժերը պայքարում Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղումը պահպանելու համար, եթե այնտեղ տեղ գտած Հայաստան-Արցախ վերամիավորման որոշմանը դեմ են, Արցախը վերադարձնելու օրակարգ չունեն։

— Դուք խոսում եք, գուցե, շատ կարեւոր մասնավոր երեւույթի մասին։ Մենք՝ ԱԻՄ-ը, հայտարարություն է ընդունել, որտեղ դրա մասին ոչ մի խոսք չկա։ Ընդհանրապես, գիտեք, որ ԱԻՄ-ը հարցերի իրավական լուծման կողմնակից է։ Միջազգային հարաբերություններում հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա։ Սակայն միջազգային իրավունքի հիման վրա հարցերը լուծելը նույնպես տքնաջան աշխատանք է, ոմանք դա կոչում են պայքար։ Այնպես որ, եթե դուք հիմա հարցնում եք մասնավորապես, թե ինչ կերպ պիտի Հայկական հարցի որեւէ մասը լուծում ստանա, ապա ես ասեմ, որ մեր հիմնավոր պատկերացմամբ՝ միայն միջազգային իրավունքի հիման վրա։ Որովհետեւ այլ լուծում միջազգային իրավունքի հիման վրա լուծելուց բացի, նշանակում է միջազգային իրավունքի տեսակետից անթույլատրելի գործողություններ։ Ցանկացած ազգային հարցի վերաբերյալ ազգային համախմբումը կարեւոր է։ Եվ այդ դեպքում դու ուշադրություն ես դարձնում՝ հանուն ինչի եւ, որ շատ ավելի կարեւոր է, ի՞նչ սկզբունքով է այդ համախմբումը կայանալու։

Մենք ժամանակին՝ սրանից 53 տարի առաջ, եկել ենք այն համոզման, որ մեզ վերաբերող ազգի հարցերը պետք է լուծվեն ազգային ինքնորոշմամբ։ Հիմա փորձում են մեզ վերաբերող հարցերում տրամադրել այն միտքը, թե դրանք կարող են ուրիշի կամքով լուծվել։ Դա ազգային ինքնորոշման գաղափարին հակասում է։ Եվ եթե աշխարհում կա որեւէ հայ մարդ կամ ոչ միայն հայ մարդ, ով գտնում է, որ ժողովրդավարությունը, որի խորհրդանիշն է ինքնորոշումը, առաջնահերթություն է իր համար, ապա դրանք մեր բնականոն գործընկերներն են։ Այն գաղափարներին ու սկզբունքներին, որոնց մենք միացել ենք 53 տարի առաջ, իսկ 39 տարի առաջ հայ ազգին նվիրել ենք արդեն հասունացած՝ նաեւ «Ազգային ինքնորոշում» անունով միավորում, այդ նույն գաղափարներին մոտեցել են կամ այդ գաղափարները հասանելի են դարձել նաեւ ուրիշներին, եւ մենք դա ողջունում ենք։

— Բայց ստացվում է, որ այն ուժերը, որոնք այսօր միասին պայքարում են Սահմանադրության պահպանման համար, թղթում զուտ արձանագրության համա՞ր են պայքարում, մինչդեռ դրա մեջ տեղ գտած բովանդակության հարցում հետեւողական չեն։ Օրինակ` հենց վերամիավորման հարցում։ Սրան ի՞նչ կասեք:

— Գիտեք, ես այդ կարծիքին չեմ։ Շատ հաճախ դու մի բառի համար հակադրվելով կամ դրա վերլուծությունը յուրովի ներկայացնելով՝ սկզբունքային խնդրի մասին ես խոսում։ Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա է, բայց Հայաստանը այսօր հայտնվել է այնպիսի պայմաններում, որ նրան պաշտոնապես ներկայացնողները գնում են միջազգային իրավունքի ոտնահարման եւ միջազգային իրավունքի տեսակետից անժխտելի իրավահավասարության սկզբունքը մերժում են՝ ենթարկեցնելով իրենց հավատացող կամ իրենց կողմից ներկայացվող ժողովրդին նսեմացման։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան