«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ուղիղ չեն ասում՝ այսօր կո՞ղմ են ԼՂ-ի հայաստանին միացնելուն

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետություն» խմբակցության անդամ եւ համանուն կուսակցության քաղխորհրդի անդամ ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

«ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՈՉ» ԱՍԵԼ, ԹՈՂ ԱՅԴ «ՈՉ»-Ն ԱՍԻ ԱՄՆ-ԻՆ»

— Ձեր կուսակցությունն առաջարկել է լուծում Հյուսիսային Մակեդոնիայի տարբերակով, որի համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվում է, բայց ուժի մեջ է մտնում միայն Հայաստանի Սահմանադրության հանրաքվեի փոփոխությունից հետո։ Այդ դեպքում ի՞նչ է ստանում Հայաստանը ստորագրման հենց հաջորդ օրը՝ բացի քաղաքական հայտարարությունից։

— «Հանրապետություն» կուսակցությունն առաջարկել է լուծում, որը բավարարում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության սպասելիքները. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ ամրագրելով, որ այն ուժի մեջ կմտնի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի «այո»-ից հետո։ Այս առաջարկով Հայաստանը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը։ Հաճախ հնչում է տեսակետ, թե խաղաղությունը կախված է Ադրբեջանից։ Բայց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կախված է երկու պետություններից էլ։ Պատկերացնենք՝ մենք անցկացնում ենք սահմանադրական հանրաքվե, իսկ դրանից հետո Ադրբեջանը նոր պահանջ է առաջադրում։ Հենց այս հնարավորությունը բացառելու համար առաջարկում ենք համաձայնագիրը ստորագրել հիմա՝ հստակ ամրագրելով Ադրբեջանի պարտավորությունները եւ նոր պահանջներ չառաջադրելու պայմանը։ Մեր առաջարկի նպատակը խաղաղության հասնելն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների երաշխիքով։

— Ձեր առաջարկով արդյոք Ադրբեջանը պարտավորվում է դադարեցնել ռազմական ճնշումը, հրաժարվել տարածքային պահանջներից, ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ չառաջադրել նոր նախապայմաններ։ Եթե այո՝ ո՞ր կոնկրետ իրավական դրույթներով։ Եթե ոչ՝ ապա ինչո՞վ է Ձեր առաջարկը տարբերվում հերթական չերաշխավորված քաղաքական խոստումից։

— Ինչպես նշեցի, «Հանրապետություն» կուսակցության առաջարկով Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը։ Իրավական երաշխիքը կլինի Միացյալ Նահանգների հովանու ներքո, հենց Միացյալ Նահանգներում ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Եթե դրանից հետո Ադրբեջանը նոր պահանջ առաջադրի կամ հրաժարվի խաղաղության համաձայնագրից, ապա իր «ոչ»-ն ուղղելու է նաեւ Միացյալ Նահանգներին։ Մեր առաջարկի տրամաբանությունը հենց սա է․ եթե Ադրբեջանը պատրաստվում է «ոչ» ասել, թող այդ «ոչ»-ն ասի Միացյալ Նահանգներին։ Արդյոք Ադրբեջանի քաղաքական կշիռը բավարարում է դրա համար։ Իմ կարծիքով՝ ոչ։ Այս դեպքում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը նաեւ խաղաղության լրացուցիչ երաշխիք կդառնա։

— Եթե ԱՄՆ-ի հովանավորությունը բավարար երաշխիք է, ապա ինչո՞ւ է խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելը կախված Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից, այլ ոչ թե միջազգային երաշխիքների համակարգից։

— Նախ՝ միջազգային երաշխիքների համակարգ ասելով՝ պետք է հասկանանք, թե այս պահին ինչ երաշխիք ունենք։ Այդ համատեքստում մենք դիտարկում ենք Միացյալ Նահանգների հետ ստորագրված TRIPP նախագիծը։ Մեր առաջարկը միտված է նաեւ նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն ունենա հենց խաղաղության գործընթացին։ Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, մեր գնահատմամբ՝ գործող Սահմանադրության մեջ կա դրույթ, որը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Եվ իշխանության թերացումներից մեկն էլ այն է, որ այս հարցի մասին ուղիղ ու հստակ չի խոսում հայ ժողովրդի հետ։

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԴԵՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ»

— Դուք ասում եք՝ սա հայանպաստ լուծում է։ Կարելի՞ է ասել, որ Ձեր կուսակցությունը համաձայն է իշխանության հետ, որ պետք է Սահմանադրությունից հանվի հղումը Անկախության հռչակագրին։ Չէ՞ որ մի շարք քաղաքական ուժեր հենց դրա համար են Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունները համարում ալիեւյան։

— Իմ կարծիքով՝ ընդդիմությունն իրեն ներկայացնում է փրկողի դերում՝ դեռ չներկայացված Սահմանադրությունն անվանելով «ալիեւյան»։ Բայց ի՞նչ սահմանադրական փոփոխությունների մասին է խոսում, եթե իշխանությունն ինքնուրույն դրանք ընդունելու համար բավարար ձայներ չունի։

Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, իմ գնահատմամբ՝ այն իր հիմնական պատմական առաքելությունը կատարել է այն պահին, երբ Հայաստանը դարձել է անկախ պետություն։ Հռչակագրում հղում կա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման վերաբերյալ։ Բայց այդ նպատակը գործնականում չի իրագործվել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի որեւէ ղեկավարի օրոք։ Երբ ասում եմ, որ իշխանությունը ժողովրդի հետ ուղիղ չի խոսում, հենց սա նկատի ունեմ։ Բայց նույն հարցն ընդդիմությանն էլ է վերաբերում։ Փողոցներում շրջող ընդդիմադիրներն ինչո՞ւ ժողովրդին ուղիղ չեն ասում՝ իրենք այսօր կո՞ղմ են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելուն եւ ինչպե՞ս են պատկերացնում դա։ Որովհետեւ կարգախոս հնչեցնելը հեշտ է, իսկ այսօրվա իրականության պայմաններում դրա իրագործման ճանապարհը ժողովրդին բացատրելը՝ անհամեմատ դժվար։

— Ձեր կուսակցության նախագահ Արամ Զ․ Սարգսյանն ասում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրական, գաղափարական ընդդիմությունը «Հանրապետությունն» է։ Ո՞ր հարցում ունեք գաղափարական տարակարծություն։

— Կարծում եմ՝ մեր երկրում «ընդդիմություն» հասկացությունը վարկաբեկել են ռուսական նարատիվներով առաջնորդվող մի շարք ուժեր։ Այո՛, մենք իշխանության իրական ընդդիմադիրներն ենք։ Իշխանության հետ համագործակցում ենք մեկ հարցում՝ թույլ չտալ, որ Ռուսաստանն իր ներքին ու արտաքին կապերի միջոցով Հայաստանում իշխանության գա։ Մնացած հարցերում՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ տնտեսություն ու գյուղատնտեսություն, սահմանադրական փոփոխություններից մինչեւ կառավարման համակարգ, մենք իշխանության հետ գաղափարային տարաձայնություններ ունենք։ Օրինակ՝ մենք կողմ ենք նախագահական կառավարմանը, իշխանությունը՝ խորհրդարանական։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ դեմ են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելուն, իսկ մենք համոզված ենք, որ Հայաստանի տեղը Եվրամիությունում է։ Կարծում եմ՝ եթե չլիներ ռուսական նարատիվներով առաջնորդվող այս ընդդիմությունը, մեր եւ իշխանության միջեւ գաղափարային տարբերությունները շատ ավելի ակնհայտ կլինեին։

«ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՂԸ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»

— Այս դեպքում՝ ովքե՞ր են համախմբված այն քաղաքական ուժերը, որոնք, ըստ իրենց ձեւակերպման պայքարում են ալիեւյան Սահմանադրության ընդունման դեմ։ Միայն հարցը չկապեք Ռուսաստանի հետ, հաստատ նրանց միացած Պարույր Հայրիկյանին ու Մանե Թանդիլյանին դժվար կլինի ռուսական կողմնորոշման գործիչներ անվանել, ոչ էլ «ՄակՔինզի» ամերիկյան ընկերությունում երկար տարիներ աշխատած Ավետիք Չալաբյանին։

— Իմ կարծիքով՝ ամենաապազգային քաղաքական ուժերը հաճախ հանդես են գալիս ամենաազգային անուններով՝ «Հայաստան» դաշինք, «Ուժեղ Հայաստան»։ Արեւմուտքում կրթություն ստանալն էլ ինքնին չի նշանակում արեւմտյան արժեքներ կրել։ Ինձ համար անընդունելի է ցանկացած գործչի մոտեցում, որը հանուն իշխանափոխության՝ ակնկալում է Հայաստանի նկատմամբ արտաքին տնտեսական ճնշումների ուժեղացում։

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանին, կարծում եմ՝ նա վաղուց պետք է ավարտած լիներ իր քաղաքական գործունեությունը։ Իսկ ձեր նշած Մանե Թանդիլյանի եւ մյուսների ներկայացրած ուժերի մեջ ես ինքնուրույն գաղափարական բովանդակություն չեմ տեսնում։ Իմ գնահատմամբ՝ նրանց միավորողը Սամվել Կարապետյանի ֆինանսական հնարավորություններն են, եւ նրանց քաղաքական գործունեությունը հանգում է այդ միջոցների շուրջ համախմբվելուն։

— Տեսեք, իշխանությունը համախմբված պայքար սկսած ընդդիմադիրներին հարց է ուղղում, թե ինչի՞ն են դեմ, եթե Սահմանադրության փոփոխությունների փաթեթը դեռ չի հրապարակվել։ «Հանրապետություն» կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ներկայացուցիչ ունի եւ հավանաբար Դուք որոշակիորեն ծանոթ եք այդ փաստաթղթին։ Եվ ուրեմն՝ Դուք ինչո՞ւ եք կողմ Սահմանադրության փոփոխությանը։

— Այո՛, ընդդիմադիր պատգամավոր էլ կար, որն ասում էր՝ չենք կարող «ոչ» ասել Սահմանադրությանը, քանի դեռ չենք տեսել՝ ինչ է այնտեղ գրված։ Բայց երբ ընդդիմությունը դեռ չներկայացված Սահմանադրությունն անվանում է «ալիեւյան», ինքն իրեն փակուղու առաջ է դնում։ Հարցնում եք՝ «Հանրապետություն» կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի, ի՞նչ է առաջարկում Սահմանադրական բարեփոխումների խորհրդում։ Հիշեցնեմ՝ մենք պաշտոնապես առաջարկել ենք Վրաստանի օրինակով Սահմանադրության մեջ ամրագրել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու նպատակը։ Հիմա ուզում եմ ընդդիմադիրներին հարցնել՝ կոնկրետ ինչի՞ն եք դեմ։ Գուցե դուք է՞լ առաջարկներ ներկայացնեք, որպեսզի Սահմանադրությունը, որը շտապում եք «ալիեւյան» անվանել, ձեր պատկերացմամբ դառնա ամբողջությամբ հայկական։ Ինչո՞ւ չեք ուզում, որ այն փոխվի։ Մի՞թե այս հարցում ժողովրդին ներկայացնելու որեւէ առաջարկ չունեք։ Այս հարցերը պետք է ուղղել իրենց։ Իսկ այն, ինչ հիմա անում են, ավելի շատ նման է Երեւանի փողոցներով հերթական աշնանային շրջագայության։

«ՑԱՎՈՔ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՄԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԾՔ Է»

— Իր վերջին հարցազրույցներից մեկում Ձեր կուսակցության նախագահը նշել է, որ քայլեր է անում, որպեսզի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի, դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Ի՞նչ եք կարծում՝ եթե նախընտրական շրջանում Ձեր կուսակցության ԿԸՀ դիմումները հետեւանք չունեցան, որքանո՞վ է իրատեսական, որ հիմա կարող են ունենալ։

— Այո՛, նախընտրական շրջանում մենք դիմել ենք՝ պահանջելով թույլ չտալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասնակցությունն ընտրություններին՝ հիմք ընդունելով Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումները։ Մինչ այդ էլ բոլորս հիշում ենք, թե ինչ ծավալի գումարներ էին Հայաստանում ծախսում «Մեր ձեւով» շարժման ներկայացուցիչները, որոնք հետագայում դարձան «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ։

Ինչ վերաբերում է կուսակցության լուծարման հարցին, ապա մենք, թեեւ խորհրդարան չենք անցել, մեր ընտրողներին տված խոստումներ ունենք։ Այս ուղղությամբ մեր քայլերն այդ խոստումների կատարման հերթական դրսեւորումն են։ Հայաստանում աբսուրդային իրավիճակ է ստեղծվել․ խորհրդարանում հայտնված ուժերը մոռացել են սեփական խոստումները, իսկ արտախորհրդարանական ուժերից առնվազն մեկը հետեւողականորեն գնում է իր խոստումների հետեւից։ Մենք մեր քաղաքացիներին խոստումներ ենք տվել եւ դրանց կատարման համար պայքարելու ենք մինչեւ վերջ։

— Իսկ գուցե այսպիսի խորհրդարանական ընդդիմությունը ձեռնտո՞ւ է իշխանությանը, չէ՞ որ իրենք են հենց հայտարարում, որ նման ընդդիմություն ունենալն Աստծո պարգեւ է։

— Իշխանությունն այդ մասին արդեն ասել է։ Ես միայն կհավելեմ, որ այսպիսի ընդդիմությունն իսկապես նվեր է ցանկացած իշխանության համար, որովհետեւ չի կարողանում ցույց տալ իշխանության թերացումները։ Ցավոք, պետության համար նման ընդդիմությունն անեծք է։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան