«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նոր զգուշացում Կիեվին. ռուսների հարվածները երկրաշարժեր են հիշեցրել

Վերլուծություն

­Թե­րեւս, այս պա­հին հար­ցը, թե ինչ ուղ­ղութ­յամբ կզար­գա­նան ռուս­–ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րը, մնու­մ են կախ­ված խնդիրց, թե դե­պի ուր են գնա­լու ռուս­–ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­ները: Եվ այս­տեղ գլխա­վոր հար­ցե­րից մեկն է ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը` կհա­ջող­վի՞ այս ան­գամ Թ­րամ­փին դրանք ա­վար­տին հասց­նել:

Ա­մեն դեպ­քում, ԱՄՆ­–ի միջ­նոր­դութ­յամբ ռուս­–ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յու­ննե­րը հա­ջող­վեց վերսկ­սել. ե­րեկ դրանց մեկ­նար­կը տրվեց: Թե­կոնկ­րետ այս ռաունդն ին­չի կհասց­նի, չշտա­պենք կան­խա­տե­սել: Ա­սենք, էա­կան ար­դունք­ներ դեռ չեն էլ սպաս­վում: Կ­ա­րե­ւորն այս­տեղ բուն փաստն է` բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հնա­րա­վոր ե­ղավ վե­րա­կանգ­նել:

Ն­կա­տի ու­նենք, որ ԱՄՆ­–ի միջ­նոր­դութ­յամբ բա­նակ­ցա­յին նա­խորդ փու­լը ոչ մի բա­նի չհան­գեց­րեց: Հիմ­նա­կան` տա­րածք­նե­րը զի­ջե­լու հար­ցում Զե­լենս­կին, բնա­կա­նա­բար, բրի­տա­նա­կան հոր­դոր­նե­րով, մին­չեւ վերջ դեմ գնաց: Կա­յին նաեւ մի շարք այլ հա­կա­սութ­յուն­ներ, եւ գոր­ծըն­թա­ցը վե­րած­վեց ռազ­մա­կան բախ­ման նոր սրա­ցում­նե­րի: Եվ երբ այս­քա­նից հե­տո հնա­րա­վոր է դար­ձել նոր բա­նակ­ցա­յին փու­լը, ա­պա դա ակ­նարկ է, որ կան սպա­սե­լիք­ներ, որ Կիե­ւը նախ­կին կոշ­տութ­յու­նից կա­րող է այս ան­գամ հրա­ժար­վել. այ­լա­պես բա­նակ­ցութ­յուն­նե­րին վե­րա­դառ­նա­լը կորց­նում է իր ողջ ի­մաս­տը:

­Թե­րեւս, նոր ռազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րը, ինչ­պես ա­վե­լի վաղ են­թադ­րե­լի էր, ոչ միայն Կիե­ւին, այլ նաեւ Եվ­րո­պա­յին է տա­նում զի­ջում­նե­րի գնա­լու մտքին: Նախ, ուկ­րաի­նա­կան է­ներ­գե­տի­կան գործ­նա­կա­նում ոչն­չաց­ված է, եւ շատ մեծ է դար­ձել հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս Զե­լենս­կին երկ­րի ներ­սում կբախ­վի «ցրտա­հար­վող­նե­րի բուն­տե­րին»: Ոչն­չաց­ված են նաեւ տնտե­սութ­յան էա­կան մա­սը, լո­գիս­տի­կան: Հեր­թը հա­սել է ա­մե­նա­կա­րե­ւո­րին` Դ­նեպ­րի կա­մուրջ­նե­րին, ո­րոնց ոչն­չա­ցու­մը Ա­րե­ւել­յան Ուկ­րաի­նա­յի եւ ռազ­մա­ճա­կատ­նե­րի հա­մար ծան­րա­գույն հե­տե­ւանք­նե­րով է հղի: Ու այ­սպես շա­րու­նակ. այս ա­մե­նի արդ­յուն­քում ռուս­նե­րը կա­րո­ղ են պար­զա­պես սկսել ա­րագ ա­ռաջ­խա­ղա­ցու­մը դե­պի Դ­նեպր, որն ար­դեն Կիե­ւի, ա­սենք նաեւ եվ­րո­պա­ցի տիկ­նի­կա­վար­նե­րի հա­մար կա­րող է վե­րած­վել ան­վե­րա­պահ կա­պի­տուլ­յա­ցիա­յի սցե­նա­րի:

Ի­հար­կե, Զե­լենս­կու մոտ ո­րո­շա­կի հույ­սեր կա­րո­ղ է ա­ռա­ջաց­նել Կոնգ­րե­սում դե­մոկ­րատ­նե­րի հաղ­թա­նա­կը: Բայց ա­հա ե­րեկ` բա­նակ­ցութ­յուն­նե­րից մեկ օր ա­ռաջ, ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը սկսե­ցի խու­ճա­պա­յին հայ­տա­րա­րութ­յու­ններ հնչեց­նել` երկ­րի ողջ տի­րույ­թով մեկ մի շարք պայթ­յուն­ներ այն ուժգ­նութ­յունն են ու­նե­ցել, որ երկ­րա­շար­ժեր են հի­շեց­րել: Ա­վե­լի կոնկ­րետ`հա­ղոր­դագ­րութ­յուն­նե­րում խոս­վում է «խորհր­դա­վոր երկ­րա­շար­ժեր են նկատ­վել» տեր­մի­նա­բա­նութ­յամբ: Այդ թվում` Կի­եւում, Ժի­տո­մի­րում, Վին­նի­ցա­յում, Դ­նեպ­րո­պետ­րովս­կում, Չեր­կա­սիում ու բազ­մա­թիվ քա­ղաք­նե­րում: Այ­սինքն մե­սիջ­նե­րը, թե նոր սրա­ցում­նե­րի դեպ­քում ինչ­ կա­րող է լի­նել, հղված են:

Ա­մեն դեպ­քում, սպա­սենք եր­կօր­յա բա­նակ­ցա­յին ռաուն­դի արդ­յունք­նե­րին, ին­չը հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի մա­սին շա­տ ա­վե­լի ռեալ պատ­կե­րա­ցում­ներ կտա:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան