«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես վերջացած եմ․ Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի կերպարի եւ Միտերանի հետ հանդիպման մասին

Մշակութային

Ֆրանսիական France 2 հեռուստաալիքով դեռեւս տարեսկզբին ցուցադրվեց «Mitterrand confidentiel» («Միտերան․ գաղտնի պատմություն») չորս մասից բաղկացած պատմաքաղաքական մինի-սերիալը՝ նվիրված Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի կյանքին եւ քաղաքական գործունեությանը։ Ռեժիսոր Անտուան Գարսոյի նկարահանած սերիալում Միտերանի դերը մարմնավորում է ֆրանսիացի հայտնի դերասան Դենի Պոդալիդեսը, իսկ Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի կերպարը՝ ֆրանսահայ անվանի դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ։ Այս մասին «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ։ Նշենք, որ Ավետիքյանն այս օրերին Երեւանում է եւ 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնի գլխավոր հյուրերից է։

— Կերտելով Գորբաչովի կերպարը՝ ի՞նչ բացահայտեցիք ինքներդ Ձեզ համար․ նա քաղաքական ռոմանտի՞կ էր, պատմական սխալների հեղինակ, որին ուղղորդում էին Արեւմո՞ւտքից, թե՞ գործիչ, որը փորձեց փոխել պատմության ընթացքը, բայց չկարողացավ վերահսկել իր իսկ սկսած գործընթացները։

— Ես կարողացա ուսումնասիրել արխիվները, որպեսզի պարզեի, թե ինչպես էր նա իրեն պահում, երբ գալիս էր Միտերանի մոտ։ Նա երկու անգամ էր եղել Ֆրանսիայում, եւ Միտերանը նրան շատ էր հարգում, որովհետեւ գիտեր, որ նա էլ է հետաքրքրվում գրականությամբ։ Միտերանը նրան տանում էր իր սեփական տունը, որը գտնվում էր հարավ-արեւմուտքում, ոչ թե Փարիզում, եւ այնտեղ Գորբաչովն իրեն շատ ազատ էր զգում։

Նա այնտեղ այլեւս այն մարդը չէր, ինչպիսին նրան տեսել են ռուսները, կարծես եվրոպացի լիներ։ Գորբաչովը հետաքրքրված նայել է Միտերանի գրադարանին ու զարմանքով ասել՝ օ՜հ, Դոստոեւսկի, կանգ առեք՝ Պուշկի՜նն է, «պոետ ռեւոլյուցիոները»։ Միտերանն էլ ի պատասխան ասում է՝ հասկացա՝ հեղափոխական բանաստեղծ է։

Ֆիլմում այդ դրվագը կարճ է, բայց կան շատ հուզիչ պահեր․ այդպիսին Գորբաչովին չեն տեսել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է արտաքինին, մազերս սափրեցին, ճակատի հայտնի նշանը ստացան, ինչպիսին կար Գորբաչովը։

— Պարոն Ավետիքյան, փաստորեն, ֆիլմում Գորբաչովը ներկայացված է բոլորովին ա՞յլ տեսանկյունից։

— Ֆիլմում նա դրական կերպար է։ Գորբաչովը մի բան է ասում Միտերանին, որը վերջինս չի հասկանում։ Ասում է՝ «Ես վերջացած եմ»։ Եվ դա ճիշտ է ասում, որովհետեւ ներկայացված է 1991 թվականը, ինքն արդեն հետ է գնալու, մեկ ամիս հետո հեռանալու է։ Միտերանը չի հավատում։ Գորբաչովն ասում է՝ «Ես վերջացած եմ, դուք պետք է այնպես անեք, որ Սովետական կարգերը դառնան ուրիշ կերպ, գնան Եվրոպայի կողմը»։ Միտերանը էլի չի հասկանում, ասում է՝ «Դուք ի՜նչ լավն եք», նվիրում է նրան Պուշկինի գիրքը եւ ճանապարհում։

— Համերա՞շխ եք Ձեր կերտած կերպարի հետ, թե՞ կռիվ ունեք նրա հետ։

— Չէ՛, ես համերաշխ եմ նրա հետ, որովհետեւ մի քաղաքական գործչի համար, որը գիտի, որ ինքը կործանման գործընթացում է, դա տրագիկ բան է։ Բայց նա այդ տրագիզմը չի ուզում ուղղակի ցույց տալ, թեեւ երեւում է, որ լացելու աստիճան հուզված է, երբ երկրորդ անգամ է կրկնում՝ «Նորից եմ ասում՝ ես վերջացած եմ»։ Շատ հուզիչ էր, որովհետեւ այդ պահը Ռուսաստանում չի եղել, եղել է Ֆրանսիայում։ Ես տեսա լուսանկարները եւ դրանց միջոցով կարողացա վերականգնել այդ պահը։

— Հայ հեռուստադիտողը կտեսնի՞ «Միտերան․ գաղտնի պատմություն»-ը։

— Այն հեռուստատեսային սերիալ է, եւ ես խնդրելու եմ Հանրային հեռուստատեսությանը, որպեսզի գնեն, որովհետեւ շատ հետաքրքիր սերիալ է քաղաքական առումով։ Այնտեղ կա նաեւ Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի կերպարը։ Ներկայացված են Միտերանի կյանքի վերջին տարիները, թե ինչպես է Եվրոպան սկսում չհասկանալ՝ ուր է գնում։ Որովհետեւ, կարծես թե, ուզում էին սոցիալական, դեմոկրատական երկրներ դառնալ, բայց ամեն մեկը փորձում է իր կաշին փրկել, իր պատմությունն ինչ-որ կերպ առաջ տանել։ Հետաքրքիր սերիալ է։

— Կարծում եք՝ հայ հեռուստադիտողը կընդունի՞ այն՝ հաշվի առնելով, որ շուրջ երեք տասնամյակից ավելի է, ինչ Խորհրդային Միության վերջին ղեկավարի մասին ամենատարածված հիշատակումը հետեւյալն է․ մարդիկ ասում են՝ «Թաղեմ Գորբաչովին, сказать не боюсь»։

— Կընդունի, որովհետեւ ֆիլմում Գորբաչովն ինչ ասում է՝ ասում է Ֆրանսիայում։ Ռուսաստանում նա չի կարող ասել՝ «Ես վերջացած եմ»։ Բայց, ի միջի այլոց, վերջում, երբ հեռանում է պաշտոնից, այդ մասին խոստովանում է։ Մինչդեռ, փաստորեն, գաղտնի նախապես դա ասել էր Եվրոպայում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան