«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում քաղաքական և հասարակական գործիչների, իրավապաշտպանների ու ընդդիմադիր կուսակցությունների և, ընդհանրապես, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի ողբերգական մահը քրեակատարողական հիմնարկում:

Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հայտնել է, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սրտի կաթվածից։ Ընդդիմադիր դաշտը տեղի ունեցածը որակում է որպես գործող իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության և համակարգված ռեպրեսիաների ողբերգական հետևանք:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության հերթական զոհն է. «Այս ամենի անմիջական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդարադատության նախարարի, Քրեակատարողական ծառայության պետի և մյուս պատասխանատու գերատեսչությունների հետ միասին։

Մենք բազմիցս ենք արձանագրել, թե ինչպիսի պայմաններ են տիրում մեր քրեակատարողական հիմնարկներում»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել իշխանամերձ ռեսուրսների կողմից իրականացված հոգեբանական ճնշումների վրա. «Փակ հղումներով անընդհատ կարդալը, թե դու հանցագործ ես, երբ ընդամենը ցանկացել ես առաջադրվել որպես համայնքապետ, ահռելի հոգեբանական ճնշում է։

Ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ, երբ համացանցում քո նկարների տակ ով ինչ ուզում գրում է, ինչի մեջ ասես մեղադրում են։

Հետո կարող է քեզ անմեղ էլ ճանաչեն, բայց դրանով մարդու կյանքն արդեն խաթարված է»։

Արսեն Գևորգյանի մահը խոր արձագանք է գտել հանրային-քաղաքական գործիչների շրջանում: Սամվել Կարապետյանը բանտից հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է, որ ապօրինի կալանքի պայմաններում վրա հասած մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից, իսկ Գոհար Մելոյանն արձանագրել է, որ կալանքն ընդդիմախոսների նկատմամբ դարձել է պատժիչ մահակ։ Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ «սա սոսկ ողբերգություն չէ, այլ՝ համակարգված ռեպրեսիա»։

Քրիստինե Վարդանյանը նկատել է. «Կալանավորվելը այսօր Հայաստանում ընդդիմադիրի համար լավագույն սցենարն է փաստորեն, որովհետև կարող է՝ փողոցում գնդակահարվես»։ Նա նաև հարցադրում է արել դատախազին ու դատավոր Արամ Գրիգորյանին, որոնք ընտրություններից 4 օր առաջ կալանավորման վճիռ կայացրեցին՝ կալանքը վերածելով անհամաչափ պատժի։ Ռոբերտ Ամստերդամը ընդգծել է, որ կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է, իսկ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը։

Գառնիկ Դանիելյանն իր հերթին նշել է. «Օր չկա, որ մահ ու աղետ չբերեք մեր երկրին. ութ տարի է՝ արյուն եք տենչում»։ Մանե Թանդիլ յանը հարցադրում է արել. «Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով»։ Սուրեն Սուրենյանցն ընդգծել է, որ Արսեն Գևորգյանի մահը Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումների և վրեժխնդրության հետևանք է:

Իսկ Արամ Վարդևանյանը դիմել է իշխանություններին՝ ասելով. «Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է նա, ում պատվերով մարդկանց անհիմն կալանավորում են, իսկ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ «Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով»։

Հատկանշական է, որ ողբերգությունը տեղի է ունենում Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորման 30-ամյակի օրը։ Ընդդիմադիրները շեշտում են, որ Արսեն Գևորգյանը միակ ընդդիմադիր թեկնածուն կամ համայնքապետը չէ, որը ենթարկվել է իշխանությունների ճնշումներին ու անազատությանը։

Այսպես, անազատության մեջ է գտնվում Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, երկար ժամանակ անազատության մեջ է պահվել Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, իսկ Փարաքարում ընտրություններում հաղթելուց ամիսներ անց առեղծվածային հանգամանքներում սպանվել էր ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։

Ընդդիմադիր գործիչներն ու իրավապաշտպանները արձանագրում են, որ անհամաչափ կալանքներն ու քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային, ինչի մասին ահազանգել է անգամ ԵԽԽՎ-ն իր վերջին զեկույցներում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան