«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին

Ներքաղաքական

«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հայտնի հեռուստատեսային հաղորդման ժամանակ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, ՌԴ Պետդումայի հինգերորդ նստաշրջանի պատգամավոր, ռուսական բանակի պահեստազորի գնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՈՎՆ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին՝ ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը հանդիպած եւ միասնական ճակատ ստեղծելու հարցը քննարկած 12 քաղաքական ուժերը բոլորը ռուսամետ են։

«Երբ ինչ-որ մեկն ասում է՝ թող Հայաստանն ինքը որոշի՝ որ կողմն են ուզում գնալ՝ այս կո՞ղմ, թե՞ այն, ես նրանց ասում եմ. «Լսե՛ք, իսկ նրանք ովքե՞ր են։ Դուք դիմում եք այն ուժերի՞ն, որոնց ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունները բերել են իշխանության՝ հայկական վերնախավի որոշակի շրջանակների աջակցությամբ։ Թե՞ դիմում եք այն մարդկանց, որոնք պայքարում են Ռուսաստանի հետ սերտ կապերի պահպանման համար։ Թե՞ այն մարդկանց, որոնք, չնայած ընտրությունների առանձնահատկություններին, ձերբակալություններին ու հետապնդումներին, այնուամենայնիվ, քվեարկել են իրենց շահերի եւ դիրքորոշումների օգտին՝ կազմելով ընտրողների 40 տոկոսը։ Ռուսաստանի ազգային անվտանգությունն է՞լ են նրանք որոշելու․․․Միգուցե արդեն բավակա՞ն է։ Միգուցե ժամանակն է, որ առաջին հերթին պաշտպանենք մեր ազգայի՛ն շահերը։ Եվ երկրորդ՝ պաշտպանենք դեպի Ռուսաստան կողմնորոշված մարդկանց։ Եթե մենք դա չանենք, մեզ հետ ընդհանրապես ոչ ոք չի համագործակցի։ Ոչ ոք չի ցանկանա աշխատել մեզ հետ», - շեշտել է Բաղդասարովը։

Պարոն գնդապետի բարձրացրած հարցերն, իրոք, մտահոգիչ են, բայց այն առումով, որ ռուսական գլխավոր հեռուստատեսության եթերում հայաստանյան շահերը ներկայացնում է մի մարդ, որը որեւէ աղերս չունի այն իրականության հետ, որը կա Հայաստանում։ Բաղդասարովն ամեն կերպ փորձում է ներկայացնել Սամվել Կարապետյանին իբրեւ ռուսամետ, բայց այդ հարթակում չի բարձրաձայնում ճշմարտությունը, որ Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության եւ համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը 2026 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց կուսակցության ռազմավարությունը միտված է Եվրոպական միության (ԵՄ) հետ առավել խոր ինտեգրմանը։ Ավելին՝ խորհրդարանում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը՝ ի դեմս պատգամավոր Հարություն Հարությունյանի։

Ինչ վերաբերում է Կարապետյանի տանը համախմբված քաղաքական ուժերին, այստեղ պատկերը առավել ուշագրավ է։ Օրինակ, այդ շարքում է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, որը դեռեւս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացահայտորեն կողմ էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն։ Նա այդ դիրքորոշումը ներկայացնում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելիս։

Ոչ պակաս հատկանշական է այդ շարքում Մանե Թանդիլյանի ներկայությունը։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահը Նիկոլ Փաշինյանի հետ «Ելք» դաշինք էր կազմել ժամանակին, ապա նրա օրոք նախարար աշխատել։ Նույն Թանդիլյանը 2017 թվականին ասում էր, որ ԵԱՏՄ անդամակցությունը համարում է քաղաքական սխալ եւ կողմ է եվրոպական ուղղությամբ ինտեգրմանը: ՀԱՊԿ-ի հետ կապված կասկածի տակ էր դնում կազմակերպության տրամադրած անվտանգության արդյունավետությունը եւ կողմ էր Հայաստանի անվտանգության այլ հնարավորությունների որոնմանը։

Կարապետյանի մեկնարկած համախմբման քննարկումներին արձագանքել եւ մասնակցել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Նույնիսկ ավելորդ է ասել, որ նա հայաստանյան քաղաքական դաշտում հայտնի է իր հակախորհրդային անցյալով եւ հետեւողական արեւմտյան արժեքներին ու կառույցներին ինտեգրվելու դիրքորոշմամբ։

Էլ չասենք նույն համախմբման մեջ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի մասին, որը ընդամենը վերջերս հպարտորեն հարցազրույց էր տալիս ու պաշտոնապես հայտարարում եւ հղում անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ իրենք ո՛չ նախկինում, ո՛չ հիմա չեն ճանաչում Ղրիմը Ռուսաստանի կազմում։

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ի մասնակցությանը վերոնշյալ համախմբմանը, հիշեցնենք, որ դեռ 2010 թվականից ՀԱԿ-ը համագործակցել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական քաղաքական ընտանիքի հետ՝ Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինքի (ALDE) շրջանակում։ Իսկ հետագայում ՀԱԿ կուսակցությունը դարձել է այդ կառույցի լիիրավ անդամ։ Այսքանից հետո՝ ինչ-ինչ, բայց ՀԱԿ-ին ռուսամետ համարելը, անգամ զավեշտալի է։

Համախմբված, ըստ Բաղդասարովի բնորոշման՝ «ռուսամետ» քաղաքական ուժերի շարքում է նաեւ «ՄակՔինզի» ամերիկյան ընկերությունում երկար տարիներ աշխատած Ավետիք Չալաբյանը։ Բայց էլ ավելի խոսուն է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» կուսակցության միանալը այդ համախմբմանը։ Հենց այն Արման Թաթոյանի, որը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարում էր, որ Հայաստանի անվտանգության համակարգը պետք է կառուցվի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ համագործակցության վրա։ Նրա խոսքով՝ հենց այդ ուղղությունն է կարող ապահովել հայկական բանակի ժամանակակից շարժունակությունն ու բարձր տեխնոլոգիական սպառազինությունը։

Այսպիսով, Բաղդասարովի գնահատականները ոչ միայն չեն արտացոլում հայաստանյան քաղաքական իրականությունը, այլեւ վկայում են, որ նա պարզապես չի տիրապետում իրավիճակին՝ ռուսամետ ներկայացնելով քաղաքական ուժերի այն միավորումը, որի առանցքային ներկայացուցիչների դիրքորոշումներն ու քաղաքական անցյալը սկզբունքորեն հակասում են այդ բնորոշմանը։ Գուցե հենց տարիներ շարունակ ցանկալին իրականության տեղ ներկայացնե՞լն է պատճառը, որ այսօր հասել ենք այն հանգրվանին, որում կանք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության