«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Զգացողություններս խառն են․ Փյունիկի հարձակվողը՝ Հայաստանի ընտրանու դարպասը գրավելու մասին

Սպորտ

Երևանի «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը հաջող նորամուտ է նշել Կիպրոսի ազգային հավաքականի կազմում՝ գոլի հեղինակ դառնալով Հայաստանի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի խաղում (1:1)։ Հանդիպումից հետո 26-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով, խոսել հավաքականում տիրող մթնոլորտի և գլխավոր մարզիչ Ակիս Մանցիոսի վստահության մասին, գրում է armsport.am-ը։

Նոյեմբերի 12-ին Երևանում կայացած մրցավեճում հաշիվը բացեց հենց Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող հարձակվողը։ Առաջին անգամ ազգային ընտրանու հրավեր ստացած Պիկիսն աչքի ընկավ արդեն 9-րդ րոպեին։ Մեր ընտրանին պատասխան գոլը խփեց երկրորդ խաղակեսում՝ Արթուր Ղարիբյանի դիպուկ հարվածի շնորհիվ։

Հետխաղյա հարցազրույցում կիպրոսցի ֆուտբոլիստը RIK հեռուստաընկերության եթերում խոստովանել է, որ հանդիպումից հետո հակասական զգացողություններ ունի.

«Զգացողություններս խառն են։ Իհարկե, ուրախ եմ նորամուտիս և խփածս գոլի համար, ինչպես նաև այն փաստի, որ կարողացանք ապահովել երկրորդ հորիզոնականը։ Մեր թիմում բոլորս շատ մտերիմ ենք և հիանալի հարաբերություններ ունենք։ Գլխավոր մարզիչն ինձ հնարավորություն տվեց, և ես ամեն կերպ փորձում եմ արդարացնել նրա վստահությունը։ Կիրակի օրը՝ Չեռնոգորիայի դեմ խաղում, նույնպես կփորձենք ներդնել առավելագույնը»,- նշել է «Փյունիկի» հարձակվողը։

Հավելենք, որ երևանյան ոչ-ոքիից հետո Կիպրոսի հավաքականը վաստակեց 8 միավոր՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում ապահովելով առնվազն երկրորդ տեղը և B դիվիզիոն բարձրանալու համար նախատեսված փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Խմբային փուլի եզրափակիչ տուրում՝ նոյեմբերի 15-ին, Կիպրոսը սեփական հարկի տակ կընդունի Չեռնոգորիային, իսկ Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ։

 

«Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան