«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Արդարադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻ համար եթե մի քանի օր առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գեւորգյանի` կալանավայրում հանկարծամահ լինելը լոկ վիճակագրություն էր, եւ նա հայտարարում էր, որ նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում, հիմա այս թեմայով անգամ հուզվում է։ «Ես կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը։ Իհարկե, միշտ սահմաններ կան, որը խորհուրդ չի տրվում անցնել, օրինակ՝ երբ որ գրում են` տարոսը քո երեխային», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գալյանն ու այլեւս չկարողանալով շարունակել խոսքը՝ հուզված հեռացել է։ Այո՛, սահմաններ կան, եւ դրանք անցնել չի կարելի։ Բայց զարմանալին այն է, որ տիկին Գալյանը հիմա է միայն այդ սահմանների մասին հուզված խոսում։ Լավ կլիներ՝ նույնքան հուզվեր նաեւ 2018-ին, երբ իշխանության եկող նիկոլականները մարդկանց տների մոտ դագաղներ էին տեղադրում, սեւ ժապավեններ կապում, ծաղկեպսակներ ուղարկում՝ ուրիշների երեխաների ու ծնողների անուններով։ Այդ ժամանակ այդ ամենը սահմանների անցում չէ՞ր, ատելության սերմանում չէ՞ր, մարդկային ցավը քաղաքական զենք դարձնել չէ՞ր։ Իսկ այսօր նո՞ր հանկարծ պարզվեց, որ մահվան թեմայով չի կարելի մարդկանց ցավեցնել։ Այո՛, ոչ մեկի երեխային նման բան մաղթել չի կարելի։ Հետեւապես, մարդկանց ցավի վրա քաղաքականություն կառուցելուց առաջ պետք էր հիշել, որ բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Ինչ ցանել եք, այն էլ հնձում եք։

Ի դեպ, այս թեմայով ոչ պակաս ուշագրավ է ԱԺ «Հայաստան» խմբակցության, ապա անկախ-նիկոլական դարձած նախկին պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ հայտարարությունը։ «Անբարոյական են բոլոր նրանք, մարդու հետ կապ չունեցող արարած, ովքեր փորձում են շահարկել Արսեն Գեւորգյանի մահը, ովքեր դիմելով իշխանություններին, ասում են` դուք մարդ եք սպանել։ Իսկ ձեզ հարց տվել եք, թե ով է Նուբարաշենն այդպիսին դարձրել, ով է այդ երիտասարդին խաբել եւ... Ձայներդ կտրեք ու վեր ընկեք ձեր տեղերը։ Ո՛չ ձեր ընկերոջն եք հարգում, ո՛չ էլ` ժողովրդին», - շեշտել է նա։ Իսկ մենք ակամայից հիշեցինք նույն Գեղամ Նազարյանին, երբ ոչ վաղ անցյալում՝ 2021 թվականին, «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին պատրաստվելիս՝ գոռում էր․ «Ես նայում եմ Նիկոլի աչքերին ու ասում՝ Նիկո՛լ, դու ես սպանել իմ Աբգարին ու մյուս աբգարներին, Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին... Բոլորին դու ես սպանել, այդ 5 կամ 7 հազար տղաներին դու ես սպանել քո հանցավոր գործողությունների արդյունքում»։ Ի՞նչ ասես, հետաքրքիր է՝ Գեղամ Նազարյանի այսօրվա հայտարարությունները հետադարձ ուժ ունե՞ն, գնահատականները թողնում ենք ընթերցողին․․․

Իսկ Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ սոցցանցում տեսանյութ է հրապարակել ու «թաղել» նրանց, որոնց աշխատանքային պարտականությունն այն է, որ մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար մարդուց չպահանջվի տիեզերագնացի առողջություն, հատկապես՝ ամուր սիրտ-անոթային եւ նյարդային համակարգ։ Աննա Հակոբյանը հարց է բարձրացնում․ «Ի՞նչ պետք է անել, որ տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության թվի աճի, մեքենաների թվի աճի, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան»։ Ո՞ւմ է ասում Աննա Հակոբյանը՝ Տիգրան Ավինյանի՞ն, թե՞ նրան ընտրողների մոտ 9.16 տոկոսի, իսկ ընտրություններին մասնակցածների 32.57 տոկոսի ձայներով քաղաքապետ դարձրած Նիկոլ Փաշինյանին։

 ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության