Ռուսաստանը սկսել է «Բանդերոլ» հրթիռներն արձակեկ ցամաքային հարթակներից
ՄիջազգայինՌուսաստանը սկսել է «Բանդերոլ» հրթիռներն արձակեկ ցամաքային հարթակներից։
Հրապարակվել են ռուսական «Դան-Տ» հրթիռի, որը հայտնի է նաև որպես «Բանդերոլ», ցամաքային կայանքից արձակման կադրեր։
Նախկինում հաղորդվել էր, որ այս զենքն օգտագործվել է «Մի-28» ուղղաթիռներից։ Նոր կադրերը ցույց են տալիս հրթիռի ցամաքային հարթակից արձակվելու ունակությունը՝ ցույց տալով հրթիռի ընդլայնված կիրառման ներուժը։
Սա շատ վտանգավոր է ուկրաինական կողմի համար, որոնք «Բանդերոլ»-ներին պատասխանելու քիչ շանսեր ունեն: Եթե ռուսները կարողանան այդ հրթիռներն արձակել մետ տիրույթներից, խնդիրները բազմապատկվելու են:

