Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար
Դեկտեմբերին Փաշինյանը նախատեսում է երեք այց ունենալ Ռուսաստան։ Այդ մասին Դուբլինում հայտարարել է նա։
«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»:
Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը

