«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մրցագորգի փոխարեն՝ շոուներ եվ քաղաքական փիառ

Սպորտ

Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տաղանդն ու անցյալի վաստակը կասկածի տակ չեն դրվում։ Սակայն այն, ինչ վերջին շրջանում կատարվում է մարզիկի շուրջ, դա բացահայտ մարզական դեգրադացիայի ու առաջնահերթությունների կոպիտ խեղաթյուրման դրսեւորում է։ Երբ պրոֆեսիոնալ մարզիկը բարձրակարգ սպորտի դաժան կարգապահությունը փոխարինում է էժանագին գովազդներով, հեռուստատեսային շոուներով ու քաղաքական իշխանության հետ սելֆիներով, արդյունքը լինում է այն, ինչին ականատես եղանք Աստանայում՝ պարտություն եւ 12-րդ հորիզոնական։

Ամեն ինչ սկսվեց սոցիալական ցանցերում էներգետիկ ըմպելիքների գովազդից: Նախ հարկ է նշել, որ էներգետիկ ըմպելիքը ինքնին վնաս է առողջությանն ու ստեղծում է կախվածություն: Դա հարիր չէ օլիմպիական մեծ նպատակներ հետապնդող մարզիկի կերպարին։ Դրան հաջորդեց այն, որ ազգային հավաքականի պատասխանատու հավաքի ընթացքում մարզիկը կարող է իրեն թույլ տալ խախտել մարզչական պայմանավորվածությունն ու Ծաղկաձորից շտապել Երեւան՝ հումորիստ Հովհաննես Դավթյանի ներկայացմանը մասնակցելու, եւ դա հեռուստաեթերով պատմել որպես զվարճալի արկած։ Սա պարզապես անլրջություն է։ Մինչ Արսենը զբաղված էր բեմական կատակներով, նրա մրցակիցները հավանաբար մարզադահլիճում քրտինք էին թափում՝ Աստանայում հաղթելու համար։ Պետք չէ մոռանալ, որ սպորտսմենը տարբերվում է իր ռեժիմով։

Հաջորդը այն էր, որ նա ինքն իրեն դարձրեց քաղաքական փիառի գործիք։ Աշխարհի առաջնությանն ընդառաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն ու RAF-ի գոտին իշխանության ներկայացուցչի կողքին ցուցադրելու անթաքույց ոգեւորությունը ցույց տվեցին, որ մարզիկի համար լուսանկարվելն ու իշխանական հավանությանն արժանանալը դարձել են ավելի կարեւոր, քան բուն մրցակցությունը։ Չեմպիոնի տեղը մրցագորգն է, ոչ թե պետական պաշտոնյաների աշխատասենյակները։ Քաղաքական դիվիդենտներ հավաքելու փորձերը երբեք մարզական հաջողություն չեն բերել, եւ Աստանայի գորգը դա ապացուցեց ամենադաժան կերպով. հոկտեմբերի 30-ին Զելիմխան Աբակարովից կրած ծանր պարտությունն ու մեդալների պայքարից դուրս մնալը օրինաչափ էր նման պահվածքի համար:

Ակամայից հիշեցինք նաեւ այն հանրային քննարկումներն ու քննադատությունները, որոնք կապված էին Արցախի դրոշից խուսափելու հետ (ինչպես Արման Ծառուկյանի, այնպես էլ Արսեն Հարությունյանի դեպքում): Արցախի դրոշը կուսակցական կամ քաղաքական ատրիբուտ չէ. դա մեր արյան, կորստի ու արժանապատվության խորհրդանիշն է։ Մարզիկը, որը ներկայացնում է Հայաստանը, իրավունք չունի խուսափել սեփական ժողովրդի պատմությունից՝ հանուն օրվա քաղաքական կուրսին հաճոյանալու։

Աստանայի ձախողումը դա հավաքական տեսարան է պետք ընկալել: Եթե Արսեն Հարությունյանը չվերանայի իր վարքագիծը, չհրաժարվի շոու-բիզնեսի եւ քաղաքական փիառի գայթակղություններից եւ չվերադառնա մարզական երկաթյա կարգապահությանը, նրա կարիերան կմնա անցյալի հուշերում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

«Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան