Բլինկեն. ԱՄՆ-ն ստիպված կլինի համաձայնվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման վճար գանձելու հետ
ՄիջազգայինԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը խոստովանել է, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, ստիպված լինի համաձայնվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման վճար գանձելու հետ։
«Հորմուզի նեղուցը, որը այս պատերազմից առաջ խնդիր չէր, այժմ դարձել է խնդիր, որը պետք է լուծվի։ Եվ այս հարցի լուծումը, գրեթե անկասկած, պահանջում է Իրանին որոշակի զիջումներ տալ։ Ես չէի ցանկանա, որ դա տեղի ունենար, բայց գուցե իրականությունն այսպիսին է. վճար պետք է սահմանվի»։

