Որոշ գրանտ ծծող շրջանակները թող սեփական շահի համար ազգային թշնամանք չսադրեն. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել
Քաղաքական բանավեճից ծնված ծեծկռտուքը ազգամիջյան հարցի վերածելն անթույլատրելի է։ Որոշ երկրների շահերին ծառայող, գրանտ ծծող շրջանակները թող սեփական շահի համար ազգային թշնամանք չսադրեն ։
Ծեծկռտուք լինում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Դա բռնությունը չի արդարացնում, բայց որևէ մեկին էլ իրավունք չի տալիս միջադեպը դարձնել ազգային արժանապատվությունների թատերաբեմ։
Իսկ կողքից հրահրողներն ու ուրախացողները թող հիշեն՝ ուրիշի առերևույթ թշնամանքից իրենց բաժին հասնող շահը կարող է վատ հետևանքներ առաջացնի իրենց համսր ,հայտնի գողի, բոզի օրը քառասուն օր է ,,իրավանորմի,, ուժով։
Միջադեպի մասնակիցներին արժե երկուստեք մի կողմ դնել ամբիցիաները, հրապարակային ներողություն խնդրել և փակել թշնամանք բորբոքողների ճանապարհը։
Բռունցք բարձրացնելու համար ուժ է պետք։ Սխալն ընդունելու և ներողություն խնդրելու համար՝ արժանապատվություն։
Փաստաբան' Լևոն Բաղդասարյան

