«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Փաշինյանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում հայտնվել է ռազմավարական խոր հակասությունների մեջ, որտեղ ցանկալին իրականության տեղ ընդունելու փորձերը բախվում են աշխարհաքաղաքական կոշտ իրողություններին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ երկու տասնամյակ անց Հայաստանը Եվրոպական միության կազմում տեսնելու հեռանկարի մասին, զուգորդվում են ԵԱՏՄ և ԵՄ առանցքների միջև անընդհատ ճոճվելու քաղաքականությամբ։ Այս մոտեցումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես «բալանսավորված» կամ դիվերսիֆիկացված դիվանագիտություն, ըստ քննադատների, իրականում բացահայտում է արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայությունը։ Երկարատև միակողմանի եվրոպամետ սիրախաղերից և Արևմուտքի անվտանգային հովանոցում իրական, գործնական երաշխիքներ չգտնելուց հետո, պաշտոնական Երևանը ստիպված է կրկին շրջվել դեպի Մոսկվա՝ փորձելով մեղմել սեփական անհետևողական քայլերի հետևանքով առաջացած լարվածությունը։

Այս իրողության վառ դրսևորումն էր Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ կայացած հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։ Եվրոպական մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների ֆոնին՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում՝ դեկտեմբերին, երեք անգամ մեկնելու է Ռուսաստան՝ բանակցությունների համար, միաժամանակ հույս հայտնելով, որ կհաջողվի պահպանել բարեկամական մթնոլորտը և չխաթարել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Փաստացի, հենց եվրոպական հարթակից արված այս խոստովանությունը ցույց տվեց, որ Երևանը ստիպված է հրատապ կարգով փորձել կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ արևմտյան ուղղությամբ արված խաղադրույքներից սպասված անվտանգային ու տնտեսական արդյունքները չստանալուց հետո։

Այս իրողությունների համատեքստում հատկանշական է, որ երկար տարիներ քաղաքական դաշտում և փորձագիտական հարթակներում հնչում էին զգուշացումներ և կոչեր՝ չգնալ Մոսկվայի հետ հարաբերությունների սրման ճանապարհով, սակայն իշխանությունները շարունակեցին վարել քաղաքականություն, որը փաստացի հանգեցրեց դաշնակցային կապերի խաթարմանը։ Դրա հետևանքով հայկական գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքների մուտքը ռուսական շուկա պարբերաբար խոչընդոտվեց կամ փակվեց, կիրառվեցին տարատեսակ տնտեսական սահմանափակումներ, և Ռուսաստանում աստիճանաբար ձևավորվեց Հայաստանը որպես ոչ բարեկամական երկիր ընկալելու միտում։ Այս գործընթացների բացասական ազդեցությունն արդեն իսկ զգացվում է Հայաստանի տնտեսության վրա, ինչի ֆոնին օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞վ է կարողանալու հաշվարկել, թե ինչ գին է վճարելու հայ գյուղացին, Հայաստանի շարքային բնակիչն ու ողջ ժողովուրդը այդ խոշոր վնասների աստիճանական վերականգնման համար, և արդյոք կհաջողվի կրկին բացել այն դռները, որոնք Մոսկվան փակեց Երևանի առաջ, մինչդեռ Եվրոպան ու Արևմուտքն այդպես էլ փակ պահեցին հայկական տնտեսության համար։

Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը տարբեր առիթներով ներկայացնում է հակադարձ փաստարկներ՝ նշելով, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան բխում է երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունից, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները պայմանավորված են տարածաշրջանային փոփոխված իրողություններով և դաշնակցային պարտավորությունների շուրջ առաջացած տարաձայնություններով։ Սակայն միջազգային հարաբերություններում բարի ցանկություններն ու հույսերը երբեք չեն կարող փոխարինել սառը հաշվարկին և պետական շահի իրատեսական գնահատմանը, իսկ նախորդող քաղաքական քայլերն ու հռետորաբանությունն արդեն իսկ լուրջ վնաս են հասցրել երկկողմ վստահությանը։

Այս իրավիճակում Երևանը հայտնվել է բարդագույն երկընտրանքի առջև, որտեղ ժամանակ շահելու մարտավարությունը գնալով սպառում է իրեն։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրումը կարող է հանգեցնել սոցիալտնտեսական լուրջ ցնցումների, մասնավորապես՝ էներգակիրների, գազի սակագնի և տնտեսական արտոնությունների վերանայման վտանգով, ինչը հատկապես ձմռան ամիսներին լուրջ մարտահրավեր կդառնա տնտեսության համար։ Մոսկվայում այլևս չեն բավարարվում միայն բարեկամական մթնոլորտ պահպանելու մասին հայտարարություններով և սպասում են կոնկրետ քայլերի։ Մյուս կողմից՝ ռուսական կողմի պահանջներին ընդառաջ գնալը և գործնական զիջումների գնալը կարող են առաջացնել Արևմուտքի կոշտ արձագանքն ու դժգոհությունը։

Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական այս բացթողումների հիմքում ընկած է աշխարհաքաղաքական իրողությունների թերի ընկալումը։ Ըստ քննադատական գնահատականների՝ Եվրոպական միության կողմից Հայաստանին որպես լիիրավ անդամ ընդունելու իրական քաղաքական կամք և ինստիտուցիոնալ նախադրյալներ գոյություն չունեն, իսկ քսանամյա հեռանկարով տրվող խոստումները չեն կարող լուծել երկրի առջև ծառացած այսօրվա անվտանգային ու տնտեսական մարտահրավերները։ Արդյունքում՝ անպատասխան մնացած միակողմանի եվրոպական ձգտումներից հետո պաշտոնական Երևանը կրկին ստիպված է վերադառնալ մոսկովյան բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով փրկել այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել տնտեսական և անվտանգային լուրջ ցնցումներից խուսափելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան