«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ավելի վաղ անդրադարձել էինք, որ Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու ԳԵՐԱՍԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, որի կուսակցությունը հաղթահարել էր ընտրական շեմը, սակայն իշխանություն չէր ստացել, հայտարարել է ավագանու մանդատը չվերցնելու մասին։ Նա ընդգծել էր, որ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իր ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի։ Նույն ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը նախկինում էլ հրաժարվել էր պատգամավորական մանդատից եւ նշել, որ այդ փուլում նպատակահարմար չի համարում խորհրդարանական գործունեությունը։ Ինչ խոսք, եթե երիտասարդ քաղաքական գործիչն այս իշխանության հեռացնելու պայքարը գերադասում է մանդատից, իհարկե, միայն ողջունելի է, վատ չէր լինի, որ իր ավագ կուսակիցներն էլ դա գիտակցեին։ Բայց հաշվի առնելով, որ ՀՅԴ-ում կուսակցական որոշումները հարյուրամյակներով վեր է դասվել անձնական տեսակետներից՝ հարց է ծագում, թե ինչու են ամեն անգամ ՀՅԴ-ականները վերցնում մանդատներ, ընդդիմության համար նախատեսված պաշտոններին տեղավորվում, իսկ ընկեր Գերասիմին թողնում պայքարի ֆրոնտը։

Իսկ Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ Վահե Գրիգորյանը գրել է, որ նախորդ տարի դիմել էր Երեւանի քաղաքապետարան` հայտնելով, որ Քըրք Քըրքորյանի (նախկինում՝ Լենինգրադյան) փողոցի նորակառույցները փողոցին կապող միակ ճանապարհը` Մեծարենցը, չունի մայթ՝ այն դեպքում, երբ որեւէ այլ ճանապարհով անհնար է հասնել Քըրք Քըրքորյան։ Քաղաքապետանը պատասխանել էր, որ 2025թ.-ին չի կարող, բայց 2026թ.-ին կկազմակերպի մայթ Մեծարենց փողոցում։ «2026 թվականը մոտենում է ավարտին, բայց ահա որեւէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում, փոխարենը այդ նույն հատվածում նախատեսվում է եւս 5 բարձրահարկ շենք կառուցել», - մանրամասնել է Գրիգորյանը եւ հարց բարձրացրել՝ տեսնես` ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա։ Հը՞ն, Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ։ Ի դեպ, ավելի վաղ Վահե Գրիգորյանը սոցցանցում նույն թեմայով նշել էր.«8 քառակուսի մետր ազատ տարածք եմ գտել Երեւանի Կենտրոնում, եւս 7-ը` Քըրք Քըրքորյան փողոցում. հիմա մտածում եմ՝ այդ տարածքները ինչպես թաքցնեմ, քանի դեռ Երեւանի քաղաքապետն ամեն մեկի վրա մի 69 հարկանի շենքի շինթույլտվություն չի տվել»։

Զարմանալի դեպքերի ու դեմքերի պակաս չկա նաեւ աշխարհում։ Մոլդովայի նախագահ ՄԱՅԱ ՍԱՆԴՈՒՆ, երբ ելույթ էր ունենում Եվրամիության ընդլայնման հարցերով համաժողովում ու խոսում էր Մոլդովայի «ԵՄ-ում պայծառ ապագայից», հենց այդ պահին բեմի լույսերը հանկարծակի մարեցին։ «ԵՄ-ում բոլոր երկրները հավասար են, եւ բոլորը հետեւում են կանոններին…», - ասաց Սանդուն ու շուրջբոլորը խավարեց։ Դեպքը, իհարկե, կարելի է համարել պատահականություն, բայց դժվար է չնկատել դրա խորհրդանշականությունը։ Թե՞ սա գերբնական ուժերի յուրօրինակ նախազգուշացումն էր, որ դեպի եվրոպական «պայծառ ապագա» տանող ճանապարհին երբեմն լույսերը կարող են անսպասելիորեն մարել, գազն անջատվել…

 ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում