Կիևը պատրաստվում է էներգետիկ միջնադարին. օրական երկու ժամ լույսը կարող է նորմ դառնալ
ՄիջազգայինԿիևը պատրաստվում է էներգետիկ միջնադարին. օրական երկու ժամ լույսը կարող է նորմ դառնալ:
Էներգետիկայի ռազմավարությունների ինստիտուտի փորձագետ Յուրի Կորոլչուկը զգուշացրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը կարող է շաբաթներ շարունակ ապրել այնպիսի պայմաններում, երբ էլեկտրաէներգիան հասանելի կլինի օրական ընդամենը երկու ժամով։
Այս ռեժիմով հիվանդանոցների, դպրոցների և մանկապարտեզների բնականոն գործունեությունը վտանգի տակ է լինելու։ Ընդ որում, կիեւցիների մեծամասնությունը պարզապես հնարավորություն չունի լքել քաղաքը։
Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Ուկրաինայի իշխանությունները շարունակում են խոսել եվրոպական «պայծառ» ապագայի մասին։

