Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ)
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան։
Ռուսաստանի նախագահի համհարզը լրագրողներին հաստատել է, որ ինքը կրում է «այն նույն պորտֆելը», որը նախատեսված էր ռազմավարական միջուկային ուժերի հրամանատարության համար։
Մեկ հանգամանք չմոռանանք.միջուկային ճամպրուկն այն գերբարձր գաղտնիության գործիքն է, որը ոչ մի պարագայում տեսախցիկների առաջ չի հայտնվում: Ավելին, այն կրողը երբեք չի հաստատի, որ դա հենց «այն նույն ճամպրուկն է»:
Այսինքն, եթե այս անգամ ճամպրուկը ոչ միայն «պատահաբար» տեսախցիկի առաջ է հայտնվում, այն կրողը դա հաստատում է, ավելին՝ այդ փաստը հրապարակվում է, ապա դա մեկ բան կարող է նշանակել. սա միանգամայն կոնկիրետ եւ ծայրահեղ անհրաժեշտության մեսիջ է: Թե ում է ուղղված, թերեւս միայն հասցեատերը հստակ կհասկանա:

