Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը
ՄիջազգայինԶելենսկին հայտնում է, որ Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը՝ սկսելով ամբողջ շրջաններ անջատել էլեկտրամատակարարումից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը կենտրոնանում են էլեկտրացանցերի և փոխանցման գծերի վնասման վրա՝ ձգտելով առանձին շրջաններ մեկուսացնել էներգիայի աղբյուրներից։
Իրավիճակը հատկապես ծանր է Օդեսայում, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում, որտեղ շարունակվում են լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումները։

