«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը»

Մամուլի տեսություն

«Փաստե օրաթերթը գրում է.

 Հայաստանի քաղաքական մտքի պատմության մեջ վերջապես հայտնագործվել է ինքնիշխանության պաշտպանության բացարձակ բանաձևը, որն իր պարզությամբ ու փայլով կարող է մրցել միայն հավերժական շարժիչի հետ։ Ըստ ընդդիմադիր գործիչների և քննադատական դիրքորոշում ունեցող մի շարք վերլուծաբանների գնահատականների, երկրի ռազմավարական ենթակառուցվածքն օտար ազդեցությունից փրկելու ամենահուսալի ճանապարհն այն նախ հայ գործարարից խլելն է, հետո լարերով հարևան երկրների ցանցերին միացնելը, իսկ ապագայում՝ արդեն տրամաբանական հաջորդ քայլով, մեծ հանդիսավորությամբ որևէ օտարերկրյա օպերատորի հանձնելը։

Այս տրամաբանությունը երկաթբետոնյա է, ինչպես բարձրավոլտ աշտարակի հիմքը. քանի դեռ հոսանքալարը հայկական կապիտալի ձեռքում էր, անկախությունն ամեն վայրկյան կարող էր տատանվել, իսկ երբ վարդակն ամբողջությամբ տեղափոխվի հարևան մայրաքաղաքներ, լույսն այնքան պայծառ կվառվի, որ ինքնիշխանությունն այլևս նույնիսկ մանրադիտակով հարկավոր չի լինի փնտրել։

Այս բազմաքայլ ինժեներական հրաշքը կյանքի կոչելու համար հստակ հաջորդականություն է մշակվել։ Ինչպես նշում են գործընթացը քննադատող մեկնաբանները, առաջին փուլում պետք էր իրավապահ համակարգի ցուցադրական գործողություններով՝ դիմակավորված հատուկջոկատայինների ներգրավմամբ և բացահայտ քաղաքական ենթատեքստով, կալանավորել Սամվել Կարապետյանին, որից հետո արդեն սկսել ՀԷՑ-ի վերահսկողությունը նրա ձեռքից դուրս բերելու և ընկերությունը բռնազավթելու գործընթացը՝ այդ ամենը հանրությանը մատուցելով որպես տնտեսական անհրաժեշտություն։ Դրան հաջորդեց առաջին հրապարակային ազդարարումը՝ Հայաստանի էներգահամակարգը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին կապակցելու մտադրության մասին։ Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Հետևելով իշխանությունների վարքագծին և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով նա չի հերքել ՀԷՑ-ի կառավարումն ապագայում օտարերկրյա օպերատորի փոխանցելու հնարավորությունը, ուրվագծվում է հաջորդ՝ վճռորոշ արարը. երբ միասնական ցանցը կազմավորվի, կառավարումը կպատվիրակվի «միջազգային կամ օտարերկրյա ընկերությանե, որը, հաշվի առնելով ստեղծվող տարածաշրջանային իրողությունները, շատ հանգիստ կարող է լինել հենց թուրքական կամ ադրբեջանական որևէ օպերատոր։

Այդ ապագայի տեսլականում ամեն ինչ շատ ավելի հարմար ու ժամանակակից է դառնում։ Իսկապես, ինչո՞ւ պետք է Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալիները մնային հայ բարեգործի թիմում, եթե դրանք ապագայում կարելի է շատ ավելի արդյունավետ կերպով հանձնել հարևան երկրներից ժամանած «պրոֆեսիոնալ կառավարիչներինե։ Այդ ժամանակ էլ ի՞նչ կարիք կլինի սահմանին կրակել կամ երկարբարակ դիվանագիտական նոտաներ փոխանակել, երբ հնարավոր կլինի պարզապես մեկ կոճակ սեղմել և Երևանի կենտրոնում բնակարանի լույսը մարել ուղիղ Բաքվի կամ Անկարայի դիսպետչերական կետից։ Դա էլ կկոչվի նոր սերնդի խաղաղության դարաշրջան՝ առանց ավելորդ աղմուկի, զուտ տեխնիկական անջատման եղանակով։

Եվ երբ վաղը՝ հերթական քաղաքական պահանջի պահին, պարզվի, որ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնած այդ ապագա օտարերկրյա օպերատորը չափազանց զգայուն է Անկարայի և Բաքվի տրամադրությունների նկատմամբ, պատասխանն արդեն պատրաստ կլինի։ Կասվի, որ ընդամենը կատարվել է հերթական տնտեսական բարեփոխումը, երկիրն ազատվել է ներքին մենաշնորհից և լիարժեք ինտեգրվել է տարածաշրջանային մեծ շուկային։ Իսկ թե ով է պահում գլխավոր «ռուբիլնիկըե և երբ կորոշի հոսանքն անջատել, արդեն մանրուք է, որովհետև իսկական ինքնիշխանությունը, ինչպես հայտնի է, մթության մեջ ավելի լավ է երևում։

Մանրամասները՝ «Փաստե օրաթերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին