«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում

Վերլուծություն

Ան­կախ այն բա­վա­կա­նին կոշտ հար­վա­ծից, ո­րոնք չի­նա­կան Շեն­ժե­նում հասց­րին ԱՄՆ-ն, Չի­նաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի ա­ռաջ­նորդ­նե­րը (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=353569&l=am)՝ ի­րենց գա­գա­թա­ժո­ղո­վով, գլո­բա­լիս­տա­կան հա­մա­կար­գը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դեռ ռեալ պա­տաս­խան­ներ փոր­ձում է տալ: Ու դա ներ­կա պա­հին տե­սա­նե­լի է մաս­նա­վո­րա­պես ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ նոր էս­կա­լա­ցիա­յի հաս­նե­լու տես­քով: Ու պա­տա­հա­կան չէ, որ այն պա­հին, երբ Թ­րամ­փը, ա­սենք այս ան­գամ նաեւ նրա կի­նը, հրա­պա­րա­կավ խո­սում են մին­չեւ տա­րե­վերջ ուկ­րաի­նա­կան հար­ցով խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու հե­ռան­կար­նե­րի մա­սին, սկսվե­ցին աշ­խար­հի տար­բեր հատ­ված­նե­րում Ռու­սաս­տա­նին ուղղ­ված հար­ված­ներ, ո­րոնք, ինչ­պես Շեն­ժե­նի հան­դիպ­ման շե­մին Ղ­րի­մի կամր­ջի վրա հար­ձա­կում­նե­րը, հար­վա­ծում են Մոսկ­վա­յի հե­ղի­նա­կութ­յա­նը եւ կա­րող են ծանր՝ էս­կա­լա­ցիա­յի տա­նող պա­տաս­խան հար­ված­նե­րի ա­ռիթ դառ­նալ: Հար­ված հասց­վեց Բալ­թիկ ծո­վում, ա­պա նաեւ Լի­բիա­յի ա­փե­րին՝ Բեն­գա­զիի նա­վա­հանգս­տի հատ­վա­ծում ռու­սա­կան նա­վե­րին: Հար­վա­ծի սպառ­նա­լիք ար­ձա­նագր­վեց Կա­լի­նինգ­րա­դի մար­զում, ո­րը հնա­րա­վոր է միայն ՆԱՏՕ-ա­կան տա­րած­քի մի­ջո­ցով: Եվ այս­պես շա­րու­նակ:

Ընդ ո­րում, ինչ­պես գնա­հա­տում են գործ­նա­կա­նում բո­լոր փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րը, նման հար­ձա­կում­ներն ուկ­րաի­նա­կան կող­մին ռազ­մա­կան ա­ռու­մով ո­չինչ չեն տա­լիս եւ կա­րող են ու­նե­նալ բա­ցա­ռա­պես մեկ՝ նոր սրա­ցում­նե­րի տա­նե­լու ի­մաստ: Եվ այն, որ դրանք ու­նեն ուկ­րաի­նա­կան կա­տա­րում, շատ աղբ­յուր­ներ են հնա­րա­վոր հա­մա­րում՝ ֆիք­սե­լով, որ ան­գամ այդ դեպ­քում տիկ­նի­կա­վա­րա­յին թե­լե­րը տա­նում են դե­պի Լոն­դոն եւ գլո­բա­լիս­տա­կան այլ կենտ­րոն­ներ:

Ի­հար­կե, դժվար չէ տես­նել նաեւ ընդ­հան­րա­կան ֆո­նը: Շեն­ժե­նից հե­տո եվ­րո­պա­ցի­նե­րի հետ հան­դի­պում ու­նե­ցած Թ­րամ­փը բա­վա­կա­նին կոշտ է դրել ոչ միայն ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու, այլ նաեւ Եվ­րո­պա­յի ընդ­հա­նուր անվ­տան­գութ­յան նոր հա­մա­կարգ ստեղ­ծե­լու հար­ցը: Օ­րի­նակ, Թ­րամ­փի փե­սա եւ բա­նագ­նաց Ջե­րարդ Քուշ­նե­րը եւս նա­խօ­րեին հաս­տա­տեց՝ ԱՄՆ-ն, Ռու­սաս­տա­նը, Ուկ­րաի­նան եւ Եվ­րո­պան ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րին կքննար­կեն անվ­տան­գութ­յան ա­պա­գա ճար­տա­րա­պե­տութ­յու­նը: Կող­մե­րը երկ­կողմ եւ բազ­մա­կողմ բա­նակ­ցութ­յուն­ներ կանց­կաց­նեն անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի, փո­խա­դարձ պար­տա­վո­րութ­յուն­նե­րի եւ պե­տա­կան ​​ինք­նիշ­խա­նութ­յան հարգ­ման վե­րա­բեր­յալ։

Ա­վե­լին, թեժ օ­րա­կար­գում է նաեւ հար­ցը, որ եվ­րո­պա­ցի լի­դեր­նե­րը կա­րող են ըն­դու­նել Պու­տի­նի հրա­վե­րը՝ մեկ­նել Մոսկ­վա՝ բա­նակ­ցե­լու: Ընդ ո­րում, յու­րա­քանչ­յուրն ու­նի այն խնդի­րը, որ կա­րող է հայտն­վել «խա­ղից դուրս» վի­ճա­կում, ե­թե ին­քը չմեկ­նի, եւ մեկ­նեն եվ­րո­պա­կան այլ երկր­նե­րի ա­ռաջ­նորդ­ներ: Կար­ծես թե ի­րա­տե­սա­կան չէ նաեւ ընդ­հա­նուր ո­րո­շում կա­յաց­նե­լը՝ բո­լո­րով չմեկ­նել, եւ բա­նակ­ցութ­յուն­նե­րը ձա­խո­ղել: Այն պարզ պատ­ճա­ռով, որ Մոսկ­վան հա­զիվ է հա­մա­ձայ­նել, որ Եվ­րո­պան տեղ ստա­նա ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նի մոտ, եւ ե­թե հի­մա չգնան, ա­պա կա­րող են այդ տե­ղը կորց­նել Մոսկ­վա­յի հա­մար շատ հա­ճե­լի պայ­ման­նե­րով. Ռու­սաս­տանն այս ան­գամ կկա­րո­ղա­նա Թ­րամ­փին ներ­կա­յաց­նել, թե տե­սար, քեզ հար­գե­ցինք, հա­մա­ձայն­վե­ցինք, որ Եվ­րո­պան մաս­նակ­ցի բա­նակ­ցութ­յուն­նե­րին, ու հի­մա եվ­րո­պա­ցի լի­դեր­ներն են պոչ խա­ղաց­նում՝ հրա­ժար­վե­լով բա­նակ­ցել: Ա­սենք, նման ի­րա­վի­ճա­կը կա­րող է միան­գա­մայն հա­ճե­լի լի­նել նաեւ հենց Թ­րամ­փի հա­մար: Սա շանս է, որ հե­տա­գա­յում եվ­րո­պա­կան բո­լոր նվնվոց­նե­րին պա­տաս­խա­նի, թե էլ ինչ եք ու­զում, ե­թե չեք գնում բա­նակ­ցե­լու, եւ ուկ­րաի­նա­կան գոր­ծըն­թա­ցը վե­րա­դարձ­նի ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փին:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում, նման է, որ գլո­բա­լիստ­նե­րին մեկ ելք էր մնում՝ հաս­նել ան­նա­խա­դեպ էս­կա­լա­ցիա­յի եւ այդ հիմ­քով հրա­ժար­վել բա­նակ­ցութ­յուն­նե­րից: Բայց ա­սել, թե դա Մոսկ­վա­յում եւ Վա­շինգ­տո­նում չեն հաս­կա­նում, իր հեր­թին միամ­տութ­յուն կլի­նի: Այ­սինքն, ե­թե Մոսկ­վան պա­տաս­խա­նի էս­կա­լա­ցիա­յի ներ­կա մա­կար­դա­կին հա­մար­ժեք՝ ու­նե­նա­լով նաեւ Թ­րամ­փի քա­րոզ­չա­կան ա­ջակ­ցութ­յու­նը, որն ար­դեն իսկ տե­սա­նե­լի է, ա­պա եվ­րո­պա­ցի­նե­րի հա­մար այլ տար­բե­րակ, քան բա­նակ­ցե­լը, թե­րեւս չի մնա­լու:

Ա­մեն դեպ­քում, սուր ի­րա­վի­ճակ է, բո­լոր տար­բե­րակ­նե­րը դեռ ու­նեն հա­վա­նա­կա­նութ­յան ո­րո­շա­կի բա­ժին, եւ սպա­սենք հե­տա­գա զար­գա­ցում­նե­րին:

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին