Ցավալի կլինի, եթե նեյմարը հաշվի չնստի մեր կարծիքի հետ.Սուարես
Արխիվ 16-20«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է թիմակից Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը: ԶԼՄ-ների հաղորդմամբ, բրազիլացին շատ մոտ է ՊՍԺ տեղափոխությանը: Տրանսֆերի արժեքը կարող է ռեկորդային` 222 մլն եվրո կազմել. «Դուք բոլորդ էլ հասկանում եք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել նրա շուրջ: Մեզանից շատերը ցանկանում են, որ նա մնա: Շատ ցավալի կլինի, եթե նա հաշվի չնստի մեր կարծիքի հետ: Կարծում եմ` նա աշխարհի երեք լավագույն հարձակվողներից մեկն է, և դրանից պետք է պարզապես հաճույք ստանալ: Ես միայն ցանկանում եմ, որ մենք միշտ մոտ լինենք նրա հետ»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

