«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պետպատվե՞ր, թե՞ պատուհաս

Արխիվ 16-20

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել` դժգոհելով, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում դիալիզ ստացող քաղաքացիներին իրազեկել են, թե սեպտեմբերի 10-ից դիալիզի համար պետք է վճարեն, քանի որ ո՛չ ավել, ո՛չ պակաս պետպատվերը վերջացել է: Ստեղծված իրավիճակի մասին երեկ` կառավարության նիստից հետո, պարզեցինք առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ տեսակետը:

– Այդ առումով նախարարությունը տարածել է իր կարծիքը: Երեւի, մի քիչ չլուսաբանված մնաց, բայց 2-3 շաբաթ առաջ կառավարության որոշմամբ` կատարվել է պետպատվերի վերաբաշխում, եւ եւս 280 մլն դրամ տրվել է` դիալիզի հիվանդներին օգնելու նպատակով: Սա նախատեսում է մոտավորապես` 11 հազար սեանս, որը պետք է օգնի 200 հիվանդի: Իսկ ձեր նշած ակցիան տեղի է ունեցել այդ որոշումն ընդունելուց ուղիղ մեկ շաբաթ հետո: Այնպես որ, ինչ վերաբերում է ակցիային, ոչ մի այլ նպատակ, բացի հասարակության թերիրազեկումից, այլ խնդիր չեմ տեսնում:

– Պարոն նախարար, այդուհանդերձ, կարելի՞ է ասել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնն ինքնագործունեությամբ է զբաղված, քանի որ հիվանդներին հայտարարել է, թե այսուհետ դիալիզի համար պետք է վճարեն:

– Ճիշտն ասած, այդ հարցով զբաղվում են համապատասպան ատյաններն ու բաժինները: Ես` որպես առողջապահության նախարար, մտահոգ եմ բնակչության առողջության համար, եւ ոչ թե` թերիրազեկումների: 

– Բայց այս դեպքում ոտնահարվել է հենց հիվանդների իրավունքը:

– Կարճ ժամանակում այդ իրավունքները վերականգնվել են, եւ մարդիկ ստացել են իրենց ծառայություններն անվճար: Կարծում եմ` ե՛ւ հասարակությունը, ե՛ւ հիվանդանոցի ադմինիստրացիան մի քիչ ավելի շատ պետք է հետաքրքրվեն օրենսդրական նախաձեռնությունների մասին, որոնք ցուցաբերում է այսօր նախարարությունը: Այսօր մենք գտնվում ենք առողջապահական ոլորտի բարեփոխումների շրջանում եւ բազմիցս ասել ենք, որ այս անցումային փուլերը բավականին դժվար կլինեն...

– Ի դեպ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի որոշ հիվանդներ էլ պնդում են, որ հենց նախընտրական շրջանում է պետպատվերի բաշխումը վերջացել: Չե՞ք պատրաստվում ուսումնասիրել, թե ի՞նչ է իրականում կատարվում այնտեղ:

– Համաձայնեք, որ նախընտրական շրջանում` լինի ընտրական, թե հետընտրական, բոլոր բուժօգնություն ստացածները ՀՀ քաղաքացիներ են եւ բոլորը կարիք ունեին բուժման: Ի՞նչ տարբերություն, թե երբ է կատարվել:

– Բայց խոսքն այն մասին է, որ այդ շրջանում պետպատվերից օգտվել են ոչ թե նրանք, որոնց օրենքով հասնում է, այլ նրանք, ովքեր պոտենցիալ ընտրողներ էին...

– Նախարարությունը հիմա աշխատանք է կատարում, որպեսզի պետպատվեր բաշխելու բանաձեւը դառնա թափանցիկ եւ հասկանալի բնակչության եւ ԶԼՄ-ների համար: Ինչ վերաբերում է ձեր ասածին, այսօր այդ հարցով զբաղվում է Վերահսկիչ պալատը, եւ նա իր պատասխանը կտա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան