«Մուխուրթուրյան». հատուկ կարեւորության ջրատար

Արխիվ 16-20


 
Մոտ 100 կիլոմետրանոց «Մուխուրթուրյան» կոչված ջրատարի կարեւորությունը Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանների համար դժվար է գերագնահատել: Այո, այստեղ այլ աղբյուրներ ու ջրագծեր էլ կան, սակայն հասանելիք ջրի մեծ մասը սպառողներն, այնուամենայնիվ, ստանում են դրանով: «Մուխուրթուրյան» աղբյուրից վայրկյանում ստացվում է մոտ 260 լիտր ջուր, իսկ «Զույգաղբյուրի» բաժինն էլ, որ գալիս-միանում է «Մուխուրթուրյան» ջրատարին, 70 լիտր է: Թվով 11 գյուղ ու Գորիս քաղաքի մեծ մասը դրա հույսին են:
Ամեն մի վթար այստեղ ցավով է արձագանքվում, քանզի հազարավոր սպառողներ մնում են անջուր, մինչդեռ վթարներից պարզապես հնարավոր չէ խուսափել: Թեկուզ այն պատճառով, որ խոսքը բարձր ճնշման մայրուղային ջրատարի մասին է, որտեղ ջրի ճնշումը մոտ 40 մթնոլորտ է: Եղանակային պայմաններ, տեխնիկական խնդիրներ, ճնշման տատանումներ. իրավիճակի ամեն մի փոփոխություն կարող է վթարի հանգեցնել:
Ելքը մեկն է. մշտապես ուշադրության կենտրոնում պահել ջրատարի շահագործումը, իսկ վթարներին արձագանքել անմիջապես: Այդպես էլ վարվում են ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության մասնագետները:
 Այսպես, օրեր առաջ վթարվել էր «Մուխուրթուրյան» ջրատարից սկիզբ առնող «Աշոտավան-Հացավան» ջրագիծը: Ահազանգի հետքերով կազմակերպված վթարաորոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ ջրատարի 14-15-րդ կիլոմետրի վրա վթարվել էր 160 մմ տրամագիծ ունեցող պոլիէթիլենե խողովակը: Դրա միացման հանգույցները անջատվել էին միմյանցից: «Սիսիան» տեղամասի մասնագետները անմիջապես գործի անցան: Խողովակի վթարված հատվածն արագորեն վերականգնվեց եռակցման միջոցով: Արդյունքում նաեւ տնտեսվեց վայրկյանում 2 լիտր ջուր, որն էլ ուղղվեց Աշոտավան, Հացավան բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանը:
 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում