«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Առանց Հայաստան չեմ կարող գոյատեւել»

Արխիվ 16-20

Աշխարհի տարբեր բեմերում թավջութակի միջոցով հայ կոմպոզիտորների գործերը օտարներին հրամցնելով` երիտասարդ թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆՆ օրերս արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: 

Image may contain: 2 people, suitՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԸ ՕՐԻՆԱԿ ԲԵՐԵՑ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՐԱԺԻՇՏ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Նարեկի համար նման կոչման արժանանալը ոգեւորիչ է. «Երբ գնահատում է ոչ միայն ժողովուրդը, այլ նաեւ երկրի իշխանությունը, անշուշտ դա ոգեւորիչ է: Այս կոչումն ընդունել եմ որպես ավանս, որպեսզի աշխարհի լավագույն բեմերում շարունակեմ ներկայացնել Հայաստանը: Իրականում կոչում ունենալ-չունենալը չպետք է ազդի աշխատանքիդ որակի վրա: Դասական երաժշտության ոլորտում շատերը չունեն նման կոչումներ, բայց ունեն դրանց արժանանալու շատ արժանիքներ: Ինչպես եւ իմ ծնողները` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ Գայանե եւ Սուրեն Հախնազարյանները: Ջութակահար հայրս 26 տարի նվագել է Կոմիտասի անվան լարային քառյակում` 40-ից ավելի երկրներում ներկայացրել է հայ մշակույթն ու Կոմիտասը, բայց այսօր վաստակավորի կոչում չունի, այնինչ` ժողովրդական կոչման է արժանի»: 

«ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲԵՄՈՒՄ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է»

Ինչեւէ, վերջին տարիներին Կոնսերվատորիայի եւ երաժշտական դպրոցների թավջութակի դասարաններում փաստում են` դիմորդների քանակն ավելացել է: Թավջութակահարն այդ փաստից միմիայն ուրախ է: «Իրավունքի» հետ զրույցում երաժիշտը թեթեւ ժպիտով հաստատեց մեր այն դիտարկումը, թե հենց իր շնորհիվ է թավջութակի հանդեպ հետաքրքրությունն այդքան շատացել:No automatic alt text available.
- Նարեկ, աշխարհի տարբեր բեմերում հաղթական կերպով օտարներին ներկայացնում եք հայ կոմպոզիտորների գործերը, բայց տարիներ առաջ երիտասարդի համար թավջութակ նվագելն այդքան էլ նորաձեւ չէր, այսօր արդեն Ձեր շնորհիվ հետաքրքրություն կա այդ գործիքի նկատմամբ: Ի՞նչ կասեք այս մասին:
- Անշուշտ, թավջութակի հանրայնացումը եւ ստատուսն աճում է ողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, ինչը շատ հաճելի է: Հաճախ եմ փորձում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նվագել աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում, օրինակ` Ալեքսանդր Հարությունյանի, Ադամ Խուդոյանի եւ այլն: Հաջորդ տարի, Համբուրգի նոր բացված «էլբա» ֆիլհարմոնիայի մեկ միլիարդ եվրո արժողությամբ դահլիճում կնվագեմ շատ սիրելի կոմպոզիտոր  Էդուարդ Հայրապետյանի ինձ համար գրված «Թավջութակի կոնցերտը», որը կլինի պրեմիերա: Նման հեղինակավոր բեմում հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը ներկայացնելը մեծ պատիվ է ու պատասխանատվություն: Ընդհանրապես, իմ կողմից փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի  աշխարհի ունկնդրին ծանոթացնեմ հայ կոմպոզիտորների երաժշտությանը:

Image may contain: 1 person«ԿԱՐՆԵԳԻ ՀՈԼԻ ԲԵՄՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԲՐԱՎՈՆԵՐՈՎ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑ»

- Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են օտարներն ընդունում հայ կոմպոզիտորների գործերը:
- Շատ ջերմ: Դժվար է ասել, թե ինչպես են ընդունում օրինակ` գերմանացի կոմպոզիտորների գործերը: Մենք ունենք մի շարք հանճարեղ հայ կոմպոզիտորներ, որոնց գործերը շատ ջերմորեն են ընդունվում: Երբեք չեմ մոռանա, երբ հեղինակավոր Նյու Յորքի Կարնեգի հոլի բեմում նվագեցի Ադամ Խուդոյանի թավջութակի համար սոնատը, եւ դահլիճն այդ կատարումից հետո ծափահարություններով ու բրավոներով ոտքի կանգնեց: Այն ինձ համար երեւի ամենամեծ հաղթանակն էր, եւ ավելին երազել դժվար էր:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼԸ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Է»

- Աշխարհի շատ բեմերում եք հանդես եկել, բայց «Նաիրի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ հանձնեցիք ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին, շեշտելով, որ Ձեզ չդասավանդելով` եղել է Ձեր ներշնչանքի աղբյուրը:
- Կապ չունի, թե աշխարհով մեկ որքան բեմերում եմ նվագում, Հայաստանում  ելույթ ունենալը միշտ ինձ համար առանձնահատուկ է, հուզիչ, կարեւոր ու Image may contain: 1 personպատասխանատու: Հանձնել մրցանակ իմ շատ սիրելի եւ հարգված Մեդեա Աբրահամյանին` մի ուրիշ մեծ պատիվ է, որովհետեւ մեծացել եմ Մեդեա Վարդանովնայի մշակույթն ու արվեստը լսելով ու սովորելով: Նա արժանի էր այս մրցանակին, եւ ուրախ եմ, որ ինձ էր պատիվ տրված` նրան հանձնելու այդ մարցանակը:

«ՇԱՏ ՉԱՆՑԱԾ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ»

- Նարեկ, առաջիկայում աշխարհի ո՞ր բեմերն են Ձեզ սպասում: 
- Մեկնելու եմ Ռուսաստան, որտեղ մի շարք քաղաքներում ելույթ պիտի ունենամ ռուս հայտնի դաշնակահար Դենիս Մացոեւի հետ: Հետո` Անգլիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ավստրիա, Սերբիա եւ այլ եվրոպական երկրներ, այդ թվում` նաեւ Ամերիկա եւ Կանադա:
- Իսկ Հայաստանն այդ ցանկում չկա՞:
- Հայաստանում հաճախ եմ համերգներ ունենում, բայց մոտակա մի քանի  ամսվա ընթացքում դեռ պլաններ չկան, համոզված եմ` շատ չանցած կվերադառնամ, որովհետեւ ես առանց Հայաստան չեմ կարող գոյատեւել:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան