«Իմ պարագայում, իրոք, սերը կա…». Պաշ Սարդան (Պրեմիերա)

Արխիվ 16-20

Երգիչ ՊԱՇ ՍԱՐԴԱՆԸ եւ ռեփ երգիչ LT-ն (Սամ Հակոբյան), որը ներկայանում է Լրիվ Տեղական բեմական անունով հանրության դատին են հանձնել «Սերը կա» զուգերգը: Ի դեպ, երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը նույնպես Պաշ Սարդանն է, ում հետ էլ զրուցեց «Իրավունքը»:

-Պաշ, սիրո թեման բավական շատ է Ձեր երգացանկում: Ի վերջո, այս թեման վերջ ունի՞:

- Սերն այն գերբնական պարգեւն է մարդկությանը, որ անվերջ կարելի նրա մասին խոսել ու երգել, իհարկե, եթե սերն արդեն ապրում է քո հոգում։ Իսկ իմ պարագայում, իրոք, սերը կա, ինչպես երգի անունն է, եւ այդ ժամ մնում է ապրել ու գովերգել այն արժանի մարդուն, ով կրում է այդ աստվածատու անունն իր սրտում։

-Այսինքն՝ կարելի՞  է ասել, որ Ձեզ համար սերը, իսկապես, կա՞ եւ արդեն հասցե ունի:

- Այո՛, սերը կա, այն ապրում է իմ բանականության ու ողջ էության մեջ եւ ունի իր արժանի հասցեատերը: Երբ սիրում ես, քո ներաշխարհն այլ գույներով են սկսվում ներկվել, իսկ արվեստի մարդու համար այն հրաշալի մուսա է։

- Արդեն որերորդ երգն է, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Դուք եք: Պատրաստվո՞ւմ եք երգեր գրել նաեւ գործընկերների համար, թե՞ այս դաշտն էլ է մենաշնորհված:

- Արդեն բավականին աշխատանքներ ունեմ, որ անմիջական հիմնարար գործը ես եմ անում: Ինձ համար շատ կարեւոր է զգալ եւ սիրել այն, ինչ անում եմ: Արդեն մոտ տասնյակ իմ երգերի խոսքերի հեղինակը ես եմ, իսկ երաժշտության հարցում համահեղինակ ունեմ շատ տաղանդավոր ընկերներ, որոնք օգնում են եւ աշխատում ենք միասին: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ես էգոիստ մարդ չեմ, միշտ էլ պատրաստ եմ աշխատել նոր տաղանդավոր երգիչ-երգչուհիների հետ։

- ԼՏ-ի հետ առաջին անգա՞մ եք համագործակցում, մի փոքր կմանրամասնե՞ք՝ հե՞շտ ստացվեց զուգերգը նրա հետ:

- «Լրիվ Տեղական» Սամ Հակոբյանի աշխատանքներին պատահաբար ծանոթացել եմ համացանցում: Շատ տաղանդավոր երիտասարդ է, հավանեցի նրա մտածողությունը եւ մոտեցումը երգերին, ինչն էլ առիթ դարձավ, որ համատեղ երգ թողարկենք: Միշտ հետեւում եմ նոր սերնդին եւ ինձ հենց դուր է գալիս, երբ երգիչը ինդիվիդուալ է,  տարբերվում է, փորձում է ստեղծել իրենն այս դժվարին ասպարեզում: Միշտ պատրաստ եմ աշխատել նման մարդկանց հետ։

- Սպասե՞նք Պաշ Սարդան & LT նոր զուգերգերի:

- Այս երգը փորձ էր, լսարանի արձագանքներից արդեն կհասկանանք հետագա քայլերը…

- Եվ, իհարկե, ավանդական հարցը՝ կլինի՞ տեսահոլովակ այս երգի հիման վրա:

- Ամեն բան հնարավոր է, բայց ներկա պահին դեռ չկան պլաններ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում