ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է նոր պրոդուկտ՝ "Սուպեր Քարտ"
Արխիվ 16-20ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր պրոդուկտ "Սուպեր Քարտ"՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ:Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):
Պրոդուկտի գործարկման նպատակն է առավել դյուրին դարձնել և պարզեցնել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման գործընթացը՝ չկա անհրաժեշտություն վճարման ենթակա գումարի ամսական հաշվարկի, ճշգրտման: Սուպեր Քարտը ստանալու պահին հաճախորդը ստանում է կոնկրետ գումար, որը ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
“Սուպեր Քարտով” գումարի կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների միջոցովանվճար է:
"Սուպեր Քարտի" հիմնական պայմանները հետևյալն են.
• վարկային գծի առավելագույն ժամկետ՝ մինչև 2 տարի;
• վարկային գծի առավելագույն գումար՝ հաճախորդի եկամտի մինչև վեցապատիկ չափով:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման առավելություններն են.
• վարկային գծի ստացման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ' անձը հաստատող փաստաթուղթ ևհանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);
•վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է Բանկի կողմից առավել սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 1աշխատանքային օր;
• դժբախտ պատահարներից ապահովագրության հնարավորություն:
“Սուպեր Քարտ” պրոդուկտի պայմաններին և սակագներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկիմասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87հեռախոսահամարով:

