ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՊԼԱՆ Է ՄՇԱԿԵԼ
Արխիվ 16-20Ընտրություններից ընտրություն «հյուրախաղերով» ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, եւ առաջիկա նախագահի ընտրությունները եւս բացառություն չեն: Արդեն հայտնի է, որ Ր. Հովհաննիսյանը ժամանել է Երեւան: Ավելին՝ առաջիկա օրերին տեղի կունենա կուսակցության նիստ, որի ժամանակ նա կներկայացնի «ճանապարհային քարտեզ», թե ինչպես զբաղեցնել հանրությանը մինչեւ ապրիլ: Ի դեպ« «Ժառանգության» մի հատվածը հակված է միանալ հունվարի 19-ին «Ելքի» կողմից կազմակերպվելիք գնաճի դեմ երթին, սակայն Ր. Հովհաննիսյանին, դժվար թե, ցանկություն ունենան տեսնելու «Ելք» դաշինքի պատգամավորները՝ համարելով, որ նա կանլրջացնի երթը: Բայց, այս հարցում Ր. Հովհաննիսյանը ունի երկրորդ պլան՝ պարզապես հայտնվել երթի կեսից՝ որպես անցորդ ու տեսախցիկների առաջ «փարեւել» երթի կազմակերպիչներին՝ միանգամից լուծելով իր մասին հիշեցնելու հարցը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

