Լուսինե Զաքարյանի բնակարանը վերջապես կվերածվի թանգարանի

Արխիվ 16-20

Անվանի արվեստագետներ լուսահոգի, հայ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի եւ ամուսնու՝ հոգեւոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանի մահից հետո, չարչրկված ու ցեցերի մեջ թաղված Եզնիկ Կողբացի 42 հասցեում գտնվող նրանց բնակարանը, որտեղ երկար տարիներ ապրել ու  ստեղծագործել են, պատկանում է Խ. Պալյանի զարմիկներին: Տարիներ շարունակ նրանք ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս՝ բնակարանը թանգարանի վերածելու հարցում: «Իրավունքն» անդրադարձել էր, որ այս տարվա ամռանը հայոց հոգեւոր երգի տիրամոր՝ Լուսինե Զաքարյանի բնակարանը վերջապես կվերածվի թանգարանի, այդ մասին օրերս հայտարարել էր ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Այնուամենայնիվ, արդեն հայտնի է, որ անվանի արվեստագետների տունը կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը: Բնակարանի վերանորոգումը ստանձնել է Րաֆֆի Պալյանը՝ Խորեն Պալյանի եղբորորդին, իսկ վերանորոգման աշխատանքը նախատեսում են ավարտին հասցնել մինչև երգչուհու ծննդյան օրը՝ հունիսի 1-ը: Հենց այդ օրն էլ տեղի կունենա Լուսինե Զաքարյանի թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը եւ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի մեծ ցանկությունն այլեւս իրականություն կլինի:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում