«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՈՎ Է ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՅՈՒՀԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ. (PHOTO)

Արխիվ 16-20

Տանյա Սեգաչյանին բրիտանական  «The Guardian»-ը բազմիցս է անվանել ժամանակակից բրիտանական կինեմատոգրաֆի ամենաազդեցիկ կանանցից մեկը։

Տանյա Սեգաչյանը ծնվել է  1968թ. Լոնդոնում, հայկական ընտանիքում։

Հայկական ծագումով բրիտանուհու կարիերան սկսել է դեռ Քեմբրիջի համալսարանում ուսանելու տարիներին, որտեղ նա զբաղվել է բուհի Footlights թատերական ակումբի տարբեր նախագծերով։ Ավելի ուշ նա զբաղեցրել է թատերական ակումբի նախագահի պաշտոնը։

1990-ականներին երիտասրդ հայուհին ВВС-ից աշխատանքային հրավեր ստացավ որպես հեռուստատեսային դոկումենտալ ֆիլմերի պրոդյուսեր։

1997-ին Սեգաչյանը սկսեց աշխատել բրիտանական Heyday Films պրոդյուսերական ընկերությունում, որտեղ սկսեց զբաղվել Հարրի Փոթերի ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով։

 

Տանյան խոստովանել է, որ նախքան երիտասարդ հրաշագործի մասին ֆիլմի շուրջ աշխատելը երբեք չի զբաղվել խաղարկային ֆիլմերով եւ չի հետաքրքրվել ֆանտաստիկ պատմություններով։ 1997 թ. նա պատվեր է ստանում գտնել մի պատմություն, որը կարող է երկար կյանք ունենալ։ Երբ Տանյան պատահաբար ծանոթանում է Հարրի Փոթերի մասին պատմող գրքին, այն հրատարակած էր ընդամենը 500 օրինակով։

 

«Ես որոշեցի այդ պատմությունը էկրանավորել միայն դրա հանդեպ էմոցիաներ զգալու պատճառով։ Լաց էի լինում, երբ ընթերցում էի այն տողերը, որում Հարրին հայելու առջեւ կանգնած իր ծնողներին է տեսնում։ Պատկերացնու՞մ եք, ես 29 տարեկան էի եւ լացում էի մանկական գիրքն ընթերցելով։ Այդ ժամանակ էլ հասկացա, որ դա լավ պատմություն է եւ ֆիլմը կստացվի»,- պատմել է Տանյան։

 

2001-ին թողարկվեց հրաշագործ տղայի մասին առաջին՝ «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» ֆիլմը,  որում որպես գլխավոր պրոդյուսեր հանդես եկավ հայուհին։ Ֆիլմի հաջողությունը գերազանցեց բոլոր սպասումները եւ պրոդյուսերական ընկերությունը, ի դեմս Սեգաչյանի, շարունակեց նկարահանել մյուս հատորները, որոնք էլ դարձան համաշխարհային կինոյի բեսթսելլերներ։

Հարրի Փոթերի մասին ֆիլմերից հետո հայուհին համաշխարհայի ճանաչում ձեռք բերեց։

Տանյա Սեգաչյանը զբաղվում էր նաեւ  «Իմ սիրո ամառը» ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով, որն էլ 2005 թ. հեղինակավոր  BAFTA-ի մրցանակաբաշխությանը ճանաչվեց «Լավագույն բրիտանական ֆիլմ»։

2010-ին հայուհին գլխավորեց Բրիտանական ֆիլմերի խորհրդի հիմնադրամը։ Ներկայումս նա շարունակում է զբաղվել պրոդյուսերական աշխատանքներով ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ԱՄՆ-ում։

wnews.am 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան