«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կուբանի սարսափը՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյ

Արխիվ 16-20

2010թ. դեկտեմբերի լույս 18-ի գիշերը Աստրախանի Ալեքսանդրո-Մարիինյան մարզային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ճմռթած սավաններով մահճակալում մահացավ Արմեն Հարությունյանը: Չնայած այն բանին, որ նա ընդամենը 40 տարեկան էր, սակայն նրա վախճանը անսպասելի չէր նրան բուժող բժիշկների համար, ինչպես նաև հենց իր համար:

Առաջին խմբի ծանր հիվանդ հաշմանդամին բերել էին մահանալ հիվանդանոցում Վոյկովո ավանի խիստ ռեժիմի գաղութից:

«Օրենքով գող» Արմեն Պուխլին տառապում էր ծանրագույն տեսակի շաքարախտից: Դրանից մի քանի տարի առաջ հիվանդության պատճառով նրա մոտ սկսվել էր ստորին ծայրանդամների փտախտ, և վիրաբույժները ստիպված էին եղել անդամատել նրա ոտքի մի քանի մատները: Արմենը նաև դոնորային երիկամ ուներ, որը ոչ մի կերպ չէր ցանկանում ծառայել օտար մարմնում: Հիվանդի մոտ սկսվել էր փոխպատվաստված օրգանի օտարումը: Մահացողի աչքերը վատ էին տեսնում շրջապատը:

Ըստ ռուսաստանյան մամուլի, «օրենքով գողի» առողջությունը չէին քայքայել «սիբիրյան հանքերը», նա այնտեղ պարզապես չէր եղել և կարճ կյանքի մեծ մասը նա ապրել էր տաք Կրասնոդարի երկրամասում: Արմեն Պուխլիի պարագայում ամեն ինչի մեջ մեղավոր էր նրա վարած ծայրահեղ անառողջ ապրելակերպը:

Դեպի գողական թագը տանող Արմեն Պուխլիի ուղին այնքան էլ տանջալից չէր: Նա ծնվել էր Երևանում, 1970թ., սակայն հանցագործի կարիերան սկսել էր Բելառուսիայում: Մոգիլյովում նա ստացել էր իր առաջին պատիժը և ազատություն դուրս եկել 2 տարի անց՝ 1993թ.՝ անմիջապես մեկնելով Ռուսաստանի հարավ: Սկզբից կանգ էր առել Կանևսկոյ ստանիցայում, այդ տեղանունից էլ նա ստացել էր իր երկրորդ մականունը՝ Արմեն Կանևսկոյ:

Կրասնոդարում նրան մի քանի անգամ ձերբակալել էին ամենատարբեր առիթներով, սակայն դատարան կարողացել էին հասցնել միայն մեկ անգամ, այն էլ թեթև՝ 1 տարվա ազատազրկման դատապարտելով:

Արմեն Պուխլին «օրենքով գողի» դասական հասկացությանը քիչ բանով էր համապատասխանում: Նրան ավելի կսազեր «մեծ ճանապարհի ավազակի», «բեսպրեդելշչիկի» կամ «ստահակի» կոչումը: 1997թ. նրան Արմենչիկ Շաումյանսկու (Պետրոսյան) հետ Գեորգիևսկում ընդունել էին «ընտանիք» Դեդ Հասանը (Ուսոյան) և նրա ձեռքի տակ գտնվող մերձավորներ Չիչխենն (Միքաձե) և Վոլչոկը (Վոլկով):

Արմենը ճանաչում էր ստացել իր դաժանությամբ: Նա Կրասնոդարի երկրամասում ստեղծել էր լավ զինված խմբավորում և սարսափի մեջ էր պահում ոչ միայն ձեռնարկատերերին, այլև բոլոր կարգի հանցագործներին: Խմբավորումն ավելի շատ հիշեցնում էր սիցիլիական մաֆիան՝ իր վերելքի շրջանում: Այն գլխավորում էր «դոնը», և դա Արմեն Պուխլին էր: Անհնազանդության համար պատիժը միայն մահն էր: Արմենն այնքան էր ոգևորվել, որ վերջին տարիներին նրանից սկսել էր փոքր-ինչ երկյուղել ինքը՝ Դեդ Հասանը:

Կրասնոդարի երկրամասում Արմեն Պուխլին սկզբնական ժամանակները «կթում» էր գյուղատնտես-արտադրողներին, ֆերմերներին, խոշոր տնտեսությունների ղեկավարներին: Տաքսան հասնում էր ամիսը 30 հազար դոլարի: Վճարել չցանկացողներին սպասում էր մահ կամ դաժան ծեծ: Արմենի ձեռքի տակ էին գտնվում մկանուտ մարզիկներ, որոնց գլխավորում էր «ուժային» բլոկի առաջնորդ Էրնեստ Լալաբեկովը: Հետո հերթը հասավ բենզինի վաճառքին: Արմենը զբաղվում էր մարդկանց առևանգումներով, շորթումներով, ֆինանսական խարդախությամբ ու զենքի առևտրով: Բացարձակապես ոչ գողական երգացանկ:

Երկար ժամանակ «օրենքով գողն» անխոցելի էր իշխանության համար: Տեղական միլիցիան, եթե չէր վախենում նրանից, ապա գերադասում էր չկապվել նրա հետ ու չնկատել նրան:

Միայն Անվտանգության դաշնային ծառայությունն էր համարձակվել լրջորեն զբաղվել Արմեն Պուխլիի «սխրանքներով»: Կրասնոդարի երկրամասի «տիրոջ» հեռախոսը գաղտնալսվում էր, և արդյունքներն իրենց սպասել չէին տվել:

Նովոռոսիյսկում փակ դատական պրոցեսում պաշտպանության մարտավարությունը հանգում էր նրան, որ առողջության պատճառով Արմենը չի կարող գտնվել բանտարկության մեջ: Խիստ ռեժիմի գաղութում 11 տարվա ազատազրկման դատավճռի դեմ որպես բողոքի նշան նա հրաժարվել էր իրեն անհրաժեշտ բռով դեղերի ընդունումից:

Պարագլխի մնացած 5 հանցակիցները ստացել էին նրանից փոքր-ինչ ավելի քիչ պատժաչափեր: Փաստաբանները ժամանակ չէին ծախսել վճռաբեկ բողոքների վրա և անմիջապես դիմել էին ՄԻԵԴ: Ինչ-որ կերպ նրանք հասել էին իրենց հայցի առաջնահերթության կարգով քննությանը, սակայն Արմեն Պուխլիին ապրել մինչև դրա ավարտը չէր հաջողվել:

Անցյալ տարի Կրասնոդարի դատարանում նորից փորձել էին մանրամասն քննության առնել Արմեն Պուխլիի ժառանգությունը: Քննիչները համարում են, որ նրա կազմակերպված հանցավոր խմբավորումը կատարել է 2 տասնյակ սպանություններ, որոնք մինչև օրս չբացահայտված են մնացել: Հանցավոր խմբի կազմակերպչի բացակայության պայմաններում ամբաստանյալների աթոռներին են հայտնվել Էրնեստ Լալաբեկովի՝ աջակցության ուժային խմբի անդամները:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան