«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերի վերաբերյալ

Արխիվ 16-20

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի ցանկերի վերաբերյալ: Ներկայացնում ենք նախարարության պարզաբանումը.

«Էլեկտրոնային առանձին լրատվամիջոցներում  տեղեկատվություն է տարածվում, թե իբր դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դուրս գրվող ցանկերը պետք է սահմանվեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Դրանով ցանկանում են թյուր կարծիք ձևավորել, թե իբր չկա «Դեղերի մասին» օրենքով ու ՀՀ կառավարության փետրվարի 28-ին ուժի մեջ մտած N 1402-Ն որոշման պահանջները կատարելու գործող իրավական ակտ։

Այս առթիվ նախարարությունը բազմիցս տեղեկացրել է, որ դեղի դեղատոմսով կամ առանց դեղատոմսի իրացվող և (կամ) հսկվող դեղերի խմբերին պատկանելը  որոշվում է գրանցման ժամանակ («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 24): Դեղը դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին է դասվում, եթե`

1) կարող է ուղղակի կամ անուղղակի վնասել պացիենտի առողջությանը, եթե կիրառվում է առանց բժշկի հսկողության,

2) կարող է վնասել պացիենտների առողջությանը նշանակմանը ոչ համապատասխան կիրառման արդյունքում,

3) պարունակում է այնպիսի դեղանյութեր, որոնց դեղաբանական ակտիվության և (կամ) կողմնակի ազդեցության հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա,

4) ներմուծվում է օրգանիզմ հարմարսողական (պարէնտերալ) ճանապարհով,

5) պարունակում է Լիազոր մարմնի սահմանած քանակներից ավելի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր,

6) էական վտանգ է ներկայացնում չարաշահելու, կախվածություն առաջացնելու կամ անօրինական նպատակներով կիրառելու տեսանկյունից,

7) պարունակում է նյութեր, որոնք, ելնելով դեղաբանական առանձնահատկություններից, հավասարեցվում են 6-րդ կետում նշված դեղերի շարքին,

8) նախատեսված է միայն հիվանդանոցային պայմաններում կիրառելու համար,

9) կիրառվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, որոնց ախտորոշումը կատարվում է բժշկական հաստատությունում, չնայած դեղաբուժությունը և հետագա հսկողությունը բժշկի կողմից կարող են իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում,

10) նախատեսված է արտահիվանդանոցային բուժման համար, սակայն դեղի օգտագործումը կարող է ուղեկցվել լուրջ կողմնակի երևույթներով, որոնք պահանջում են բժշկի հսկողություն ամբողջ բուժման ընթացքում:

Դեղի գրանցումն իրականացնում է Լիազոր մարմինը` ՀՀ առողջապահության նախարարությունը, փորձագիտական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 2):

Դեղի գրանցման ժամկետը 5 տարի է, որը հաշվարկվում է դեղի գրանցման վերաբերյալ Լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից: Գրանցման արդյունքում տրվում է գրանցման հավաստագիր, և գրանցված դեղն ընդգրկվում է գրանցամատյանում: Լիազոր մարմինն ապահովում է գրանցամատյանի հրապարակայնությունը և տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական կայքում («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 18):

Դեղի` դեղատոմսով կամ առանց դեղատոմսի բաց թողնելու կարգի մասին նշում է կատարվում գրանցամատյանում:  («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 25, մաս 4):

Այպիսով, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն առողջապահության նախարարությունը իրավական ակտով հաստատում է միայն դեղի գրանցված լինելը: Գրանցված դեղի մասին բոլոր տեղեկությունները, այդ թվում պատկանելիությունը դեղատոմսով կամ առանց դեղատոմսի ցանկերին, ընդգրկվում է գրանցամատյանում: Այնուհետև Լիազոր մարմինն ապահովում է ինչպես ամբողջ գրանցամատյանի, այնպես էլ  այդ  գրանցամատյանից  առանձնացված ցանկերի հրապարակայնությունը և տեղադրումը Լիազոր մարմնի պաշտոնական կայքում: («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 18 և 25):

Հետևաբար, որևէ իրավական հիմք չունեն հայտարարություններն այն մասին, որ անհրաժեշտ է ցանկերը հաստատել առողջապահության նախարարի հրամանով: Դրանք պարբերաբար թարմացվում են` դեղերի գրանցմանը զուգահեռ գրանցամատյանում կատարվող լրացումներին համապատասխան:

Հայտարարություններում հիշատակվող 2005թ և 2007թ ցանկերը հաստատվել են նախկին օրենքի շրջանակներում, որտեղ առկա է եղել նման պահանջ: Այդ ցանկերը կորցրել են իրենց արդիականությունը, քանի որ ավարտվել է դրանցում ընդգրկված դեղերի գրանցումը: Հաշվի առնելով նախորդ ձևաչափով ցանկերի հաստատման  աննպատակահարմարությունը՝  նոր օրենքով նման ցանկեր հաստատելու պահանջ չի սահմանվել:

Ինչ վերաբերում է Լիազոր մարմնի կողմից դեղատոմսով, առանց դեղատոմսի դեղերի խմբերին դեղի պատկանելիության որոշման ու դրա վերանայման կարգին («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս  25), ապա պետք է նկատի ունենալ, որ այն բացառապես  գրանցման ընթացակարգի մաս է, քանի որ որոշումն ընդունվում է գրանցման ժամանակ: 

Ինչ վերաբերում է Լիազոր մարմնի կողմից դեղատոմսով, առանց դեղատոմսի դեղերի խմբերին դեղի պատկանելիության որոշման կարգին («Դեղերի մասին» ՀՀ օրենք, հոդված 16, մաս 25), ապա ներկայումս գործում է 2006 թվականի փետրվարի 7-ին ՀՀ ԱՆ N 123-Ն հրամանով (հավելված 6) հաստատված կարգը, մինչև նորի հաստատումը։

Ամփոփելով, ևս մեկ անգամ հայտնում ենք, որ գործող իրավական ակտերով առողջապահության նախարարի կողմից նշված ցանկերի հաստատում չի պահանջվում»։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան