«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԴԵՂԵՐ ԳՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՍԵՑՎԵԼ, ԴԱՐՁԵԼ Է ՓՈՒԼԱՅԻՆ»

Արխիվ 16-20

Դեղատոմսերով դեղեր գնելու գործընթացը, հայտնի է, որ հանրության կողմից խիստ քննադատության ենթարկվեց: Համենայնդեպս, քիչ չէին մատնանշումները, թե այն ինչ կոնկրետ խնդիրներ կարող է առաջացնել, այդ թվում՝ բարձր տարիքային խմբի քաղաքացիների համար: Եվ պատահական չէր, որ կառավարությունը մասնակիորեն կասեցրեց դեղատոմսով դեղեր գնելու գործընթացը: Ինչ է իրենից ենթադրում մասնակի կասեցումը, նորից անցում կլինի՞ դեղատոմսերին, ի՞նչ պայմաններով: Այս ամենի հետ կապված պարզաբանումներ խնդրեցինք ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ ՎԱՐԴՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

 

«Փուլային անցումը ենթադրում է...»

-Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը, ըստ էության, չի կասեցվել, ուղղակի դարձել է փուլային: Կասեցնել բառը գրվել է, քանի որ դա նախագծի մշակման իրավական տեխնիկա է: Որոշումը, որն ընդունվել է նոյեմբերին, տարածվել է անմիջապես թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող դեղերի եւ անվճար արտոնյալ դեղերի վրա: Այսինքն` այդ դեղերը անմիջապես որոշումն ընդունելուց հետո դուրս են գրվել դեղատոմսով: Այնուհետեւ, լիազոր մարմնի կողմից որոշում կայացվեց, որ անցումը, որը պետք է լիներ փետրվարի 28-ին, կլինի փուլային: Փուլային անցումը ենթադրում է, որ մարտի 1-ից դեղատոմսով դուրս կգրվեն հակավարակային (hակաբակտերիային, hակասնկային, hակամիկրոբակտերիային, hակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները եւ իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը) եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը՝ կոդեին, էֆեդրին եւ այլն: Հորմոնային դեղորայքի մասով որոշում կայացվեց՝ դեղատոմսով դուրսգրման գործընթացը երկարացնել մինչեւ հոկտեմբերի 1-ը: Սահմանվել է նաեւ, որ հուլիսի 1-ից դեղատոմսով բաց են թողնվելու ներարկման համար նախատեսված բոլոր դեղերը:

- Տիկին Գրիգորյան, շարունակվում են քաղաքացիների մտահոգություններն առ այն, որ դեղատոմսով բաց թողնման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը բավականին մեծ են: Ի՞նչ կասեք այս առումով:

- Կասեմ, որ խնդիրը վերահսկելի է այնքանով, որ «Վարչական իրավախախտումների մասինե օրենքով սահմանված են վարչական տույժեր: Մասնավորապես, դեղատոմսով բացթողնվող դեղերի` առանց դեղատոմսի իրացումը առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անուն դեղի համար՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Դեղատոմսով բացթողնվող դեղերի դեղատոմսի լրացումը, դուրսգրումը եւ ոչ պատշաճ իրացումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այսինքն, ցանկացած դեպքում կարող է վարչական տույժի ենթարկվել թե՛ դեղատան աշխատակիցը, եւ թե՛ բժիշկը, եթե դեղատոմսով դեղը բաց է թողնվում առանց դեղատոմսի կամ դեղատոմսով բացթողնվող դեղը դեղատան աշխատողը վաճառում է առանց դեղատոմսի:

 

«Սահմանված է մեկանգամյա եւ բազմակի օգտագործման դեղատոմս»

-Բժշկի կողմից դուրսգրվող դեղատոմսերը մեկանգամյա օգտագործման համա՞ր են նախատեսված, թե՞ ավելի երկարաժամկետ:

- Նոր կարգով սահմանված է մեկանգամյա եւ բազմակի օգտագործման դեղատոմս: Նախկինում բազմակի օգտագործման դեղատոմս չի եղել, եւ քրոնիկ հիվանդները պարտավոր էին մի քանի անգամ այցելել բժշկական հաստատություն: Ներկայումս սահմանված է բազմակի օգտագործման դեղատոմս: Այս դեղատոմսով գրվում են պացիենտի երկարատեւ բուժումն իրականացնելու, քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդների համար, եւ նախատեսվում են օգտագործել վեցամսվա կտրվածքով: Ինչպես նաեւ որոշմամբ չի բացառվում դեղերի բացթողումը ոչ ամբողջական սպառողական փաթեթով` կախված պացիենտի հայեցողությունից: Օգտվելով առիթից` մեկ անգամ եւս ուզում ենք հանրությանը տեղեկացնել, որ դեղերի դեղատոմսով դուրսգրման նպատակը մեկն է՝ բարձրացնել բժշկական օգնության եւ սպասարկման որակը` ելնելով հանրային առողջության եւ անվտանգության խնդիրներից: Հաշվի առնելով, որ բժիշկները դեղատոմս գրելով, ապահովում են պացիենտի կողմից նշանակված դեղերի ճշգրիտ եւ կանոնակարգված օգտագործումը, ինչը կհանգեցնի բուժման արդյունավետության բարձրացմանը, բուժման պրոցեսի վերահսկելիությանը, պացիենտների հետ հետեւողական եւ շարունակական աշխատանքի ապահովմանը, ինքնաբուժության նվազմանը: Նաեւ՝ ՀՀ-ում չգրանցված դեղերի նշանակման նվազմանը, քանի որ դեղատոմսով կարելի է դուրս գրել բացառապես ՀՀ-ում գրանցված դեղեր, որոնք առկա եւ հասանելի են դեղատներում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան