Պարգևատրումներ՝ նախագահականում

Արխիվ 16-20

Հանրապետության Նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում պարգևի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ հետագա նպատակներն իրականացնելու ճանապարհին:

«Մեդալներ, կոչումներ, շքանշաններ հանձնելը Հանրապետության Նախագահի, թերևս, ամենահաճելի պարտականությունն է: Սակայն դա զուտ արարողակարգային միջոցառում չէ, և, ըստ իս, դրանում մեծ խորհուրդ կա:

Հայտնի ճշմարտություն է, որ տաշած քարը գետնին չի մնա: Հայաստանի պետությունն առաջնորդվում է հենց այդ ժողովրդական իմաստնությամբ: Ոչ մի լավ գործ աննկատ չի մնացել և չի մնալու: Հայաստանում առկա ազատությունը, ամեն ինչ բաց ու ազնիվ քննարկելու հնարավորությունը մշտապես նպաստելու են արժանավորներին առանձնացնելու և խրախուսելու գործին: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պարգևատրումից հետո արձագանքներ են լինում: Մարդիկ իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունն են հայտնում: Բայց մենք առաջնորդվում ենք մի սկզբունքով, որ պետական մարմինները, որոնք քննարկում են թեկնածություններն ու ներկայացնում պարգևատրման, ավելի քաջատեղյակ են, և նրանց կարծիքը մեզ համար վճռորոշ է: Կարծում եմ, որ ավելի լավ է ինչ-որ պարագաներում արժանիքը մի քիչ ավելի բարձր գնահատել և խրախուսել, քան երկնչել որոշակի քննադատությունից և անտեսել մարդկանց կատարածը:

Վստահ եմ, որ վաստակի ճանաչումը կարևոր է յուրաքանչյուրի համար, այդ թվում նաև՝ այսօրվա պարգևատրվածների: Ակնհայտ է, որ ձեզ այս դահլիճ բերել է տարիների տքնաջան աշխատանքը: Հուսով եմ, որ դուք չեք բավարարվի ձեռք բերածով: Շնորհակալ եմ ձեզ նվիրումի և աշխատանքի համար:

Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն անձնական կյանքում և անսպառ եռանդ՝ ձեր ազնիվ նպատակներն իրագործելու ճանապարհին: Շատ շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ», - ասել է Նախագահ Սարգսյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել անցած տասը տարիներին Նախագահի գործունեությունը՝ նրա մարզային և արտերկրյա այցելությունները, նախագահական նստավայրում և դրանից դուրս տեղի ունեցած միջոցառումներն ակտիվ լուսաբանած լրագրողների և լրատվական ծառայությունների ղեկավարների հետ, որոնց մի մասն այսօր արժանացել է պետական պարգևների: Նախագահը լրագրողների հետ զրուցել է նրանց հետաքրքրող և մտահոգող հարցերի շուրջ, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին խնդիրներին և պետական կառավարման նոր համակարգի պայմաններում երկրի ապագային, այնպես էլ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին և մի շարք այլ թեմաների:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում