«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Մեր խնդիրը համացանցում անձին քրիստոնյա դարձնելը չէ»

Արխիվ 16-20

«Իրավունքի» հետ զրույցում ռուսական հայտնի «ՍՊԱՍ» հեռուստաընկերության ինտերնետ-տեսաբան, Մոսկվայի քաղաքային եպիսկոպոսության երիտասարդական բաժնի տեղեկատվական ծառայության ղեկավար ՄԱՔՍԻՄ ՍՈԿՈԼՈՎՆ անդրադարձավ ազգային եւ հոգեւոր արժեքների ու դրանք սոցցանցերում համադրելուն: Ըստ նրա` քրիստոնյաների, նաեւ ոչ քրիստոնյաների համար հիմնական մարտահրավերը համացանցում հումանիզմի բացակայությունն է:

– Համացանցում կարելի է սովորել, աշխատել, բայց երբ մարդիկ ազգային եւ հոգեւոր արժեքներ են տարածում այնտեղ, շատերս, այն գնահատելով կյանքում, համապատասխան ուշադրության չենք արժանացնում: Կարծում եմ` մեր առաջադրանքն այսօր այն է, որ մշտական աշխատանքի միջոցով լրացնենք եկեղեցու բացակայությունը համացանցում եւ առաջնորդենք երիտասարդներին, որոնք շատ-շատ են այնտեղ եւ մեր օգնության կարիքն ունեն:

– Այսօր սոցցանցերում շատ ակտիվ գործում են նաեւ աղանդները: Ըստ Ձեզ` ինչպե՞ս պետք է այս տիրույթում ավանդական կրոնները պայքարեն դրա դեմ:

– Չեմ կարծում, որ քրիստոնյաների գործունեությունը համացանցում, որպես այդպիսին, պետք է խարսխված լինի` կոնկրետ աղանդների դեմ պայքար մղելուն: Ըստ իս, մեր գլխավոր նպատակը պետք է լինի ՀՀ եւ ՌԴ քաղաքացի մեր երիտասարդներին առաջարկելը այլընտրանք, որովհետեւ ինչքան շատ ուժ ես ծախսում պայքարի վրա, այնքան քիչ ուժ է մնում որակյալ այլընտրանք առաջարկելու համար: Իսկ որակյալ այլընտրանքը կարող է լինել տեսանյութերի, լուսանկարների, հետաքրքիր տեքստերի, ժամանակակից այլ միջոցների կիրառմամբ` նախատեսված այն մարդկանց համար, որոնց դա պետք է: Դրա համար խոսել այն մասին, որ պետք է գնանք եւ ճակատամարտենք աղանդների դեմ համացանցում, կարծում եմ` սխալ է:

– Իսկ ինչպե՞ս ազգային եւ հոգեւոր արժեքների հանրահռչակումն առավել հետաքրքրիր դարձնել համացանցում, մասնավորապես` սոցցանցերում:

– Որպեսզի այդ արժեքները լինեն հետաքրքիր մերօրյա ընթերցողներին, դրանք պետք է կյանքից վերցված լինեն եւ բխեն Աստծուց: Եթե մենք այսօր փորձում ենք որոշակի պրոպագանդա իրականացնել պաշտոնական լրահոսով, այն արհեստական բնույթ է կրում, եւ կորցնում ենք նյութի նկատմամբ հետաքրքրությունը: Դրա համար, եթե ուզում ենք քրիստոնյաներիս կյանքն ավելի հետաքրքիր դարձնել համացանցում, պետք է կենդանի ձեւով այն արտացոլենք` առանց ավելորդ ձեւականության: Ուղղակի, պետք է խոսել սրտանց: Այո՛, կան պաշտոնական ԶԼՄ-ներ, պաշտոնական կայքեր, օրինակ, մեր Պատրիարքության կամ ձեր Մայր Աթոռի կայքը, բայց դրան զուգահեռ պետք է փորձել սոցցանցերում այդ ամենն այնպես հասցնել երիտասարդությանը, որ նրանք ընկալեն: Իսկ երիտասարդությունը, ցավոք, այսօր տեղեկատվությունն այլ կերպ է ընկալում եւ ուրիշ որակով: Ուստի` սպասել, որ պաշտոնական, հին լեզվով աստվածային բարդ խոսքն այսօր կհասկանան ու կգնահատեն այն արժեքները, որոնք դրանց մեջ դրվում են, սխալ է, այդպես չի լինի: Եվ հիմա շատ կարեւոր է խոսել ոչ թե փոփոխությունների, ասենք, լեզուն փոխելու, այլ այն ավելի դյուրընկալելի դարձնելու մասին` այն մարդկանց համար, որոնք առնչվում են դրան: Ի վերջո, մեր խնդիրը համացանցում անձին քրիստոնյա դարձնելը չէ, այլ մղելը, որ Սուրբ պատարագի մասնակցի, որովհետեւ արարողություններին մասնակցելով են դառնում իսկական քրիստոնյա: Համացանցում միակ խնդիրը պարզ, հասկանալի խոսելն է, ասենք, ինչո՞ւ ենք մենք եկեղեցի գնում, ինչո՞ւ է մեզ համար այն կարեւոր, ինչո՞ւ ենք հավատում Աստծուն, ինչո՞ւ ենք կնքվում: Հարցն այն է, թե ինչպես ավելի ճիշտ ու ավելի լավ առաջարկ ինքներս ներկայացնենք: Այնպես որ, մենք կարող ենք երիտասարդին դարձնել քրիստոնյա, բայց ոչ համացանցում:

– Ասում են` Երրորդ համաշխարհայինը լինելու է տեղեկատվական պատերազմ: Կկարողանա՞նք հաղթել, թե՞ համացանցը «կուլ կտա» մարդկությանը:

– Մեր այսօրվա իրավիճակից ելնելով` կարծում եմ` ամեն դեպքում, պատերազմներն ավելի շատ կապված են քաղաքական գործընթացներով: Մեզ` քրիստոնյաներիս, անհրաժեշտ է խոսել եւ տարածել Աստծո խոսքը, թեկուզեւ համացանցում: Իսկ Աստծո խոսքը Քրիստոս է, որի ներկայությունը սոցցանցերում պետք է լինի հնարավորինս շատ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան