Հայ շախմատիստները դարձել են PRO Chess League-ի թիմային առաջնության չեմպիոն
Արխիվ 16-20«Հայկական արծիվներ» թիմը, որի կազմում ընդգրկված են շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Արտակ Մանուկյանը, Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է PRO Chess լիգայի Արևելյան ենթախմբի եզրափակչին և դարձել PRO Chess League-ի թիմային առաջնության հաղթող:
Վերջինիս մասնակցել է 4 թիմ՝ «Չենգդու Պանդաներ» /խաղաղօվկիանոսյան ենթամաս/, Սենթ Լուիսի «Arch bishops» /ատլանտյան ենթամաս/, «Լյուբլյանայի կրիաները» /կենտրոնական ենթամաս/ և «Հայկական արծիվներ» / արևելյան ենթամաս:

