«Պետք էր գալ եւ օգուտ քաղել հանդիպումից, ոչ թե փիառվել Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին». Զատուլին

Ներքաղաքական

ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստան ժամանած ռուս պատգամավորներից որոշեց հանդիպել ՌԴ ընդդիմադիր ԿԿ Կենտկոմի նախագահ, ՌԴ ԴԺ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի եւ նրա տեղակալ Վիկտոր Վոդոլացկիի հետ: Եվ չնայած կար նախնական պայմանավորվածություն, բայց այդպես էլ չկայացավ նրա հանդիպումը ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ հետ: Անդրադառնալով վերոնշյալին՝ Կ. Զատուլինն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս բուռն օրերին, պարզապես, չստացվեց համաձայնության գալ հանդիպման համար՝ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով:

- Ես հակված չեմ նրան, թե Փաշինյանին պետք է ներկայացնեի հատուկ պահանջներ՝ հանդիպել ինձ հետ կամ չհանդիպել: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ լիովին բաց էի հանդիպման համար, ինչքան հասկացա, նա էլ էր պատրաստ, ուղղակի, չհամընկան գրաֆիկները: Ինչեւէ, հիշեցնեմ, որ մենք Երեւանում հանդիպումներ ենք ունեցել ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների հետ, եւ առաջինը պետք է կայանար հանդիպում «Ելք» խմբակցության հետ: Իհարկե, մենք չէինք սպասում, որ այդ հանդիպմանն անպայման պետք է լինի Փաշինյանը, քանի որ գիտեինք, որ նա Երեւանում չէ: Բայց պատրաստվել էինք հանդիպման իրենց խմբակցության մյուս պատգամավորների հետ, բայց եկավ նրանցից միայն մեկը՝ պատգամավոր Արարատ Միրզոյանն, այն էլ նշանակված ժամից կես ժամ հետո: Իսկ իր կոլեգաների չգալը բացատրեց նրանով, որ սա իրենց քաղաքական կեցվածքն է: Խմբակցության պատգամավորները որոշել էին հրապարակավ նշանակություն տալ այն միջադեպին, որն անձամբ ես միջադեպ չէի էլ համարի:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպման ժամանակ, որին ես ներկա չեմ էլ եղել, Նիկոլայ Ռիժկովն իրենց կարծիքով վիրավորական է խոսել Փաշինյանի հնարավորությունների մասին: Անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ես դրա համար ինչու եմ «մեղավոր» «Ելքի» պատգամավորների առաջ, երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել: Մինչդեռ մարդիկ, ովքեր հավակնում են Հայաստանում ամեն ինչի՝ ամենաբարձր պաշտոնների, ազգային լիդերության, առնվազն պետք է օգուտ քաղեին այդ հանդիպումից ու հնարավորությունից, ոչ թե փիառվեին Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլայ Ռիժկովը հայ ազգի հերոսն է, 90 տարի ապրել է անկեղծ ու պարկեշտ եւ սովոր չէ թաքցնել իր տեսակետը: Ես իրենից երիտասարդ եմ եւ ոչ թե պատգամավորական, այլ մարդկային էթիկան ինձ թույլ չի տալիս ու իրավունք էլ չունեմ իրեն ասելու, թե ինչպես խոսել կամ ինչ խոսել: Իհարկե, հասկանալի է, որ որոշ շրջանակի ցանկությունը մեծ է շարունակելու այս պատմությունը, բայց կարծում եմ՝ սա արդեն անցյալում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում