«Էրիկ Գրիգորյանն ամենավատ տարբերակն է, որ կարող էր լինել»
Արխիվ 16-20«Էրիկ Գրիգորյանն ամենավատ տարբերակն է, որ կարող էր լինել»,- ասում են բնապահպաններն ու խիստ մտահոգություն հայտնում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում Էրիկ Գրիգորյանի նշանակման վերաբերյալ: Պարզվում է` վերջինս հայտնի է որպես հանքարդյունաբերության ջատագով: Ավելին` բնապահպաններն ակտիվորեն քննարկում են, որ Է. Գրիգորյանը մշտապես զբաղվել է հանքահեն կազմակերպություններին գովերգելով: «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ, բնապահպան ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւս մտահոգ է Գրիգորյանի նշանակմամբ, ինչի մասին նշում է. «Անկեղծ ասած, չեմ հավատում, որ Էրիկը որոշում կկայացնի չեղարկելու, օրինակ` Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության հիմք հանդիսացող ՇՄԱԳ պետական փորձաքննական եզրակացությունը, թեեւ դա բացահայտ անօրինական ու անհիմն փաստաթուղթ է»:
Ի դեպ, Է. Գրիգորյանը ոլորտում ամենեւին էլ նորեկ չէ, այլ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, այնուհետեւ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը: Իսկ Ն. Փաշինյանը, փաստորեն, ընդամենը մի փոքր բարձրացրել է ՀՀԿ-ական իշխանության կադրի պաշտոնը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

