«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Մանվել Գրիգորյանի գիշատիչ կենդանիներ պահելու մեջ օրենքի խախտում չկա»

Արխիվ 16-20

Թեպետ անձեռնմխելիությունից զրկված ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կատարած բացահայտումներից հետո հանրության վրա բացասական ազդեցություն էր թողել նաեւ այն, որ գիշատիչ կենդանիներ էին այնտեղ պահվում` ոչ պատշաճ պայմաններում, սակայն պարզվում է, որ սա լրիվ օրինական է: Ինչո՞ւ, որովհետեւ օրենսդրական բաց կա: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Թռչնասերերի կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԸ:

– Եթե ներկայացվեն համապատասպան փաստաթղթեր, ինչ որ պետք է կենդանիներ պահելու համար, ապա այս պահին պետք է արձանագրենք, որ այստեղ օրենքի խախտում չկա: Մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ օրենքի ուժով այդ կենդանիներին ոչինչ անել չենք կարող: Պետք է լինի օրենք, որ ապագայում թույլ չտանք, որ մարդիկ ինքնագլուխ գիշատիչ կենդանիների պահեն: Բնապահպանության նախարարությունը մեր բազմաթիվ նամակներին ի պատասխան պատճառաբանում է, որ չկա օրենք, որը կսահմանափակի մասնավոր անձանց` կենդանիների իրենց հավաքածուն ունենալ:

– Այսինքն` չնայած նրան, որ, օրինակ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գիշատիչ կենդանիների մասին լեգենդներ են հյուսվում, որեւէ քայլեր հնարավոր չէ՞ ձեռնարկել:

– Օրենքի ուժով չենք կարող: Բայց սա չի խանգարում, որ կառավարությունը որոշման մակարդակով սկսի վերահսկել իրավիճակը, ինչը հակաօրենսդրական եւ հակասահմանադրական չէ: Որպես բնապահպան, կենդանաբան` ես բացարձակ դեմ եմ, որեւէ գիշատիչ պահելուն մասնավոր մարդկանց մոտ, որոնք կենդանիներին պահում են իրենց զվարճանքի համար: Ի դեպ, վերջերս էլ տեսաք, որ տարբեր ռեստորանային համալիրներից է մեծ քանակությամբ արջեր հավաքվել, կեսը տարվել է վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել էր «SOS Գյումրի» նախաձեռնության շրջանակներում, մյուս մասը տեղափոխեցին կենդանաբանական այգի: Բայց մենք չենք կարող անվերջ այս իրավիճակն ունենալ: Այդքան կենդանիներին ո՞ւր պետք է տանենք, լավագույն դեպքում պետք է կապ հաստատենք արտերկրի հետ եւ վաճառքի հանենք այդ կենդանիներին: Թեպետ առանց այն էլ, Հայաստանի մասին միջազգային հայտնի մամուլի հոդվածներում անընդհատ գրում են, որ այս առումով մեր երկրում  խայտառակ վիճակ է: Մենք ունենք օրենքի խնդիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան