«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թուրքիան լավ բան չի խոստանում Հայաստանին եւ տարածաշրջանին

Արխիվ 16-20

Այս տարվա գարնանը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելուց հետո տարբեր փորձագետների կողմից կարծիքներ հնչեցին առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ  հարաբերություն հաստատելու բոլոր ջանքները ձախողված են եւ առաջիկայում չպետք է սպասել հարաբերությունների հաստատման:

Չնայած, որոշ փորձագտեներ էլ կարծիք էին հայտնում, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելուց հետո, հնարավոր է կրկին անդրադարձ լինի հայ-թուրքական արձանագրություններին եւ երկու երկրների հարաբերություններին:

Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ, պատմաբան ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ հետ:

Կ. Սիրունյանի կարծիքով`Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների հարցը դժվար թե այս պահին քննարկվի: Ըստ նրա , Թուրքիայի համար սա կարեւոր նշանակության հարց չէ. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների քաղաքականության, սակայն առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել չհաջողվեց, քանի որ Թուրքիայն միշտ մտածում է, որ Հայաստանին «կերակրող» երկիր է: Եթե նայենք այդ երկրի մամուլում հրապարակված նյութերը, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարությունները, ապա կտեսնենք, որ ասում են, թե իբրեւ առանց Թուրքիայից ապրանքների ներկման, Հայաստանը տնտեսապես կոչնչացվի: Հայաստանին այսպես ասած «կերակրողի» դերը ստանձնած Թուրքիայի  ծրագիրը լրացուցիչ լծակ է այդ երկրի ձեռքին`ինքնավստահության  եւ ավելի անկախ քաղաքականություն վարելու առումով: Սա էլ որպես հաղթաթուղթ կօգտագործի իր արտաքին քաղաքականության,  այդ թվում` հայ -թուրքական հարաբերություններում:  Հայաստանի շրջափակման  եւ «կերակրողի» իր քաղաքականությամբ է ազդում հայ -թուրքական հարաբերությունների վրա: Թուրքիան նաեւ ինքնավստահություն է  ձեռք բերել հարավային հոսք գազատարի ծրագրի հիման վրա, այսինքն` միջազգային ասպարեզում ձեռք է բերել հավելյալ լծակ: Չեմ կարծում, որ այսօր Թուրքիան պատրաստ է այդ հարաբերություններին: Այս հարցը նրանց համար լուրջ օրակարգային հարց չէ, սա նրանց համար երրորդական կամ հինգերոդական խնդիր է, որը Թուրքիայի համար քննարկամն ենթակա չէ»,-նշեց Կարեն Սիրունյանը: Թուրքագետը նաեւ փաստեց, որ Թուրքիան հաճախ է շահարկում իր տնտեսական, քաղաքական եւ աշխարհաքաղաքակն դիրքը եւ փորձում է ամեն կերպ Հայաստանին հասկացնել, որ կախում ունի իրենից:

Ըստ Կարեն Սիրունյանի , այս իրավիճակը կարող է որոշ չափով փոխվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ցանկանա ԵՄ-ի հետ հարաբերություններ հաստատել Հայաստանի միջոցով. «Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագիր: Կարծում եմ` Թուրքիան ապագայում Հայաստանի կարիքը կունենա դեպի Եվրամիություն գնալու համար: Ըստ իս, նրանք կարող են դիվանագիտական խորամանկություն բանեցնել այս փոլում եւ փորձել հասկանալ, թե ինչպես կարող են անել, որ Հայաստանը նրանց համար ինչ-որ ճանապարհ դառնա: Այս առումով մենք կարող ենք առիթն օգտագործել հօգուտ մեզ, չնայած սա ապագայի հարց է, որովհետեւ համաձայնագիրը նոր ենք ստորագրել եւ մեզ համար շատ բաներ դեռեւս պարզ չէ, թե ինչ մեխանիզմներով ենք աշխատելու եւ այլն»,-շեշտեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ դատելով այն ամենից ինչ այսօր կատարվում է Թուրքիայում, պարզ է դառնում, որ տարածշրջանին եւ աշխարհին Թուրքիան ոչ մի լավ բան չի խոստանում իր քաղաքականությամբ: Հատկապես այն դեպքում, երբ Էրդողանի կառավարությունը կոալիցիա է կազմել բացահայտ շովինիստական քաղաքականություն վարող կուսակցության հետ: Ավելին` Էրդողանն արդեն բացահայտ հայտարարել է, որ սե փական բանակն է ուժեղացնում, որպեսզի Իրաքը եւ Սիրան հետ վերցնի:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան