«Տերյանը ազգային հարցի համար կռվեց ու հենց այդ կռվի ճամփին էլ ընկավ»

Արխիվ 16-20

1967 թվականից ամեն տարի հուլիսի նախավերջին շաբաթ օրը Վահան Տերյանի հայրենի գյուղում` Գանձայում տեղի է ունենում Տերյանական պոեզիայի օր տոնահանդեսը, որին ներկա են լինում Վրաստանի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, տերյանագետներ ու տերյանասերներ: Սովորաբար Հայաստանից Գանձա են գալիս խմբեր ու անհատներ ու իրենց կատարումներով, Տերյանի ու նրա պոեզիային առնչվող համարներով ներկայանում տոնակատարությանը: Սակայն վերջին տարիներին տոնակատարությունը սկսվում եւ ավարտվում է Գանձայի ու հարակից գյուղերի հայկական պարի, ասմունքի ու երգի խմբերի կատարումներով:

Այս տարի Հայաստանից ժամանած պատվիրակությունը Ջավախք էր հասել ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ եւ «Ջավախք» հայրենակցական միության շնորհիվ, որի պատվիրակությունը գլխավորում էր «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, իսկ պատվիրակության կազմում էին ՀԳՄ անդամ, բանաստեղծներ Հարություն Հովնաթանը, Լեւոն Բլբուլյանը, Կորյուն Առաքելյանը, արձակագիր-հրապարակախոս Դավիթ Սարգսյանը: Տոնակատարությունը սկիզբ առավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ: Գանձայում օդը Տերյանական էր...

Բանաստեղծ, հրապարակախոս ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՆԱԹԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ Վահան Տերյանին լավ ուսումնասիրել հնարավոր չէ, որքան մոտենում ես նրան այնքան զգում ես նրա խորքը: «Տերյանին ճանաչելու համար նախ ինքդ քեզ պիտի ճանաչես, Աստծուն ճանաչես, եթե Աստծո խոսքը չգիտես` Տերյան չես հասկանա: Տերյանը կյանքում ուրիշ մարդ է եղել, ասել է` ինձ օրվա իմ վարքագծով չչափեք: Որքան էլ հուսահատական, տխուր-տրտում լինի  Տերյանի պոեզիան, նա ապրում է ազգի ցավերով: Տերյանի թախիծը Աստվածային է, Աստված սիրում է կոտրված սրտերին, իսկ Տերյանի բանաստեղծությունները կոտրված սրտի բանաստեղծություններ են` ազգի սիրտն է կոտրված: Նա երկու դարաշրջան տեսավ` ռուսական իմպերիան, նա ռուսական ցարի թոշակն էր ստանում: Նրա համար էլ այդքան հեշտ չէր տեսնել, թե ինչպես է կործանվում Ցարական Ռուսաստանը: Տերյանն իր այս տողերը, թե.

Ցուրտ հոկտեմբերն է ծեծում իմ դուռը,

Եվ մրրկում է հողմը գիշերըս.

Բոլորն անզոր է, բոլորն իզուր է

Եվ անամոք է, որպես հուշերըս...

Մարդիկ կարծում են, թե աշնան մասին է, բայց նա ոչ հոկտեմբեր ամիսը, ոչ էլ` աշնան ցուրտն ու ձմեռնամուտը նկատի ունի, այլ` Հոկտեմբերյան հեղափոխությունը, որ բոլորն անզոր են այլեւս: Շատերն ասում են բոլշեւիկ էր Տերյանը, բայց Լենինի հետ աշխատելը նրա համար փառք չէր, նա ոչ տուն ունեցավ, ոչ էլ ինչ-որ բան ուզեց Լենինից իր համար, այլ միայն` ազգին օգտակար լինելու համար, ազգային հարցի համար կռվեց ու հենց այդ կռվի ճամփին էլ ընկավ»:

Հ. Հովնաթանի դիտարկմամբ, թեպետ այսօր տերյաններ չկան, բայց կարիք չկա, որ մենք այսօր Տերյանին նման լինենք. «Շատերը փորձեցին Տերյանին նմանվել, բայց ամեն մարդ իր նման պիտի լինի, չէ՞ որ բնության մեջ ոչ մի ծաղիկ մյուսին նման չէ: Տերյանից հետո եկավ Համո Սահյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սեւակ, Եղիշե Չարենց, եւ հավատացե՛ք, բոլորն էլ մեկը մյուսից են բխում, որովհետեւ միեւնույն ակունքից են գալիս»:

Առավել մանրամասն կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում».

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում