«Իրավունք» թերթի տպագիր համարներ

​​​​​​​Համալսարանի ու բանկի համատեղ բիզնեսի հետեւանքով տուժել է քաղաքացին

Արխիվ 16-20

Քաղաքացի ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆՆ իրեն խաբված է զգում, ստիպված է եղել վճարել երբեք չօգտագործված քարտի համար: Պարզվում է՝ 2013 թվականին նա «Գլաձոր» համալսարանից, որտեղ սովորել է, ստացել է «Հայէկոնոմ» բանկի կողմից թողարկված Visa electron բանկային քարտ։ Վերջերս (31.07.2018) քարտը որոշել է հանձնել բանկին՝ փակման պայմանով, քանի որ այն բացարձակապես չի օգտագործել։

«Բանկի աշխատողը ինձնից պահանջեց սպասարկման գումար վճարել՝ մոտ 7000 ՀՀ դրամի չափով, առարկությանս, թե ինչու պետք է վճարեմ, եթե չեմ օգտագործել տվյալ քարտը ու չեմ տեղեկացվել, որ քարտն ունի տարեկան սպասարկման վճար՝ անկախ դրա օգտագործման հանգամանքից՝ բանկի աշխատակցուհին սպառիչ պատասխան չներկայացրեց, փոխարենը պնդեց վճարել։ Տվյալ պահին գիտակցելով, որ վեճս անիմաստ ժամանակ է խլելու ինձնից, որոշեցի վճարել, եւ փակել քարտը։ Սակայն երբ խնդրեցի քարտի սպասարկման պայմանագրի պատճեն, աշխատակցուհին կտրուկ մերժեց՝ ասելով, որ պայմանագիրն արխիվում է», - պատմում է Հակոբ Մկրտչյանը։

Այսքանից հետո՝ հարց է առաջանում, եթե պայմանագիրն արխիվում է եւ անհասանելի տվյալ աշխատակցուհուն, ապա իրավական ի՞նչ դրույթներով առաջնորդվելով է որոշվել սպասարկման գումարի չափը, արդյո՞ք սա բանկային համակարգում սպասարկման նորմերի խախտում չէ, եւ ի վերջո, ո՞վ է պատասխանատվություն կրելու այս պարագայում, բանկը՞, որ տարիների ընթացքում օրենքի պահանջներին համապատասխան հաճախորդին չի տեղեկացրել պարտքի գոյության մասին, թե՞ համալսարանը, որը քարտը տրամադրելու պահին չի զգուշացրել քարտի օգտագործման պայմանները, մասնավորապես չի նշել, որ այն ենթադրում է տարեկան սպասարկման վճար։

Ի դեպ, դեպքը բավական ուշագրավ է նաեւ այն առումով, որ տարածված տեղեկությունների համաձայն, «Հայէկոնոմ» բանկը պատկանում է գործարար ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ, իսկ «Գլաձոր» համալսարանը՝ ՀՀ նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան