«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը դիտարկվում են իրենց զոհ ներկայացնելու համատեքստում

Արխիվ 16-20

«Օրեր առաջ Հայաստան այցելեց Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորած պատվիրակությունը, ում հետ հանդիպումներում ի դեմս մի շարք հարցերի անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, որն այցի առանցքային քննարկման թեման էր», - երեկ ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆՆ ու մասնավորապես ընդգծեց. «Որքան էլ մեր ընդդիմախոսները փորձում էին ցույց տալ, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո  Հայաստան-ԵՄ հարաբերությունները վտանգված են, պետք է փաստել, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը շարունակվում են մնալ երկրի արտաքին քաղաքականության օրակարգում: ԵՏՄ անդամակցությունից հետո 2015 թվականի մայիսին Ռիգայում կայացած Արեւելյան գործընկերության 4-րդ գագաթնաժողովը կարեւոր շրջափուլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններում, որտեղ ֆիքսվեցին կողմերի մոտեցումները Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր իրողությունների պայմաններում կառուցելու գործում: Իսկ արդեն 2015-ի վերջին հաջողությամբ մեկնարկեց Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որն այս պահին հաջողությամբ ընթանում է»: Վերոնշվածից ելնելով` ըստ պատգավորի, Ֆ. Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ հայաստանյան քաղաքական ուժերի համար օրակարգային պետք է լիներ  Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման հարցը. «Սակայն, Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հանդիպումները քաղաքական ուժերի հետ ցույց տվեց, որ ԵՄ պաշտոնյան խորհրդարանական գրեթե բոլոր խմբակցություններին հետաքրքրում էր բացառապես նեղ կուսակցական, անձնական խնդիրների համատեքստում եւ տարօրինակ է, որ բացի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, որեւէ քաղաքական ուժ լուրջ քննարկման առարկա չէր դարձրել մեր երկրի համար այդքան մեծ կարեւորություն ներկայացնող ՀՀ-ԵՄ բանակցությունների գործընթացը: ԵՄ-ի հետ հարաբերությունների կարեւորությունը, այսպես կոչված, «արեւմտամետ» կողմնորոշումների ու մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին օդում հնչեցված հայտարարությունները չեն»: Ապա հավելեց. «Փաստացի քաղաքական օրակարգում դրված է փաստաթուղթ, որը բանակցությունների հաջող ընթացքի դեպքում որակապես նոր մակարդակ կտեղափոխի Հայաաստան-Եվրամիություն հարաբերությունները, սակայն, չգիտես ինչու, հայաստանյան քաղաքական ուժերը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը դիտարկում են սեփական ամբիցիաները ի ցույց դնելու կամ իրենց զոհ ներկայացնելու համատեքստում»: Այնուամենայնիվ, Կ. Աճեմյանը համոզված է. «Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները սահմանված ժամկետում բարեհաջող կավարտվեն, ինչը կնպաստի Եվրամիության հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան