«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՆԵ ՄԻ ՄԱՍԸ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞

Արխիվ 16-20

Եվ այսպես, ընտրություններն ավարտված են: Ուստիեւ, ինչպես օրինակ «Պահպանողական կուսակցությունն» է նշել իր հետընտրական շնորհավորանքում, այսօրվանից իսկ անհրաժեշտ է հրաժեշտ տալ նախընտրական հռետորաբանությանը եւ գործելաոճին՝ անցնելով պատասխանատվության ստանձնման սթափության: Իսկ ավելի պարզ լեզվով ասած` Փաշինյանը պետք է սկսի իրականացնել իր հեղափոխական խոստումները: Եվ այստեղ մի մեծ հարց կա՝ ինչպե՞ս...

Նախ` եւս մեկ անգամ ֆիքսենք՝ ի՞նչ է պարտավորվել անել Փաշինյանը: Տնտեսական տերմինաբանությամբ, նա նախընտրական փուլում գրեթե բան չասաց: Միայն, որ կան մի 500-600 միլիոն դոլարի ներդրումային խոստումներ, որոնց հաշվին ինչ-որ գործարաններ կկառուցվեն՝ մի քանի հազար աշխատատեղով: Հաջորդը, որ լինելու են հարկային մեծ բարեփոխումներ, բայց այստեղ էլ դեռ որոշակի բան չկա: Հիշեցնենք, որ խոսակցության թեմա դարձավ, որ դրա շրջանակներում համատարած եկամտահարկով հարկման կենթարկվեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անգամ նրանք, ովքեր հարկադրված աշխատում են դրսում եւ Հայաստանում որեւէ եկամուտ չեն ստանում: Ու կարծես թե վերջ, մնացած ամեն ինչը ոչ թե տնտեսագիտական, այլ «հեղափոխական» ժանրում էր. կծաղկեցնենք տնտեսությունը, Հայաստանում աղքատ մարդ չի մնա, բոլորը հրաշալի աշխատավարձ կստանան եւ այդպես շարունակ: Ուրեմն, ինչքանո՞վ է իրատեսական՝ այդ չքնաղ «հեղափոխական» խոստումները հռչակված տնտեսական այդ հատուկենտ գործոններով կյանքի կոչելըԻհարկե, այս վերջին հարցադրումը լրջություն չունի: Այսինքն, անհնար է հիշատակված 500-600 միլիոն դոլարով որեւէ տեսանելի հաջողության հասնել: Ասենք, եթե անգամ ստացվի այն եկամտահարկի օպերացիան, դա էլ բան չի փոխի: Նախ, թեեւ հիմնական իմաստը «խոպանչիների» եկամուտներից մաս պոկելն է, բայց դե, նրանք էլ հիմար չեն. արդեն իսկ շատերը սկսել են Հայաստանում մնացած իրենց հարազատներին տանել ռուսաստանները, այսինքն, այդ եկամուտը Հայաստան չի էլ գա, որ դրանից ինչ-որ բան պոկեն: Բայց կա այս մեդալի հակառակ երեսը. եթե սրա հաշվին նվազեն Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները (իսկ դա գործնականում անխուսափելի է), ապա բախվելու ենք այս երկու միանգամայն իրատեսական հետեւանքներին: Նախ` մասնավոր տրանսֆերտների պակասածի չափով նվազելու է ներքին առեւտրաշրջանառությունը, որը որոշակիորեն հարվածելու է ինչպես ներքին արտադրողին եւ ներմուծողին, այլ նաեւ՝ հարկահավաքմանը: Եվ երկրորդը` մասնավոր տրանսֆերտները արտարժույթի, հիմնականում՝ դոլարի տեսքով են, այսինքն՝ դրանց անկումը հարվածելու է նախ՝ փոխարժեքի շուկային, ապա նաեւ՝ բուն տնտեսությանըԻ վերջո, թերեւս իշխանությունները կգան «խոպանչիներից» հեռու մնալու գաղափարին, ինչպես մինչ այս արել են մեր մնացած բոլոր կառավարություները: Բայց այս դեպքում հաջորդ մեծ հարցականն է՝ իսկ ինչպե՞ս են ապահովելու տնտեսության եթե ոչ զարգացումը, այլ գոնե՝ ներկայիս մակարդակը, որպեսզի թեկուզեւ պետբյուջեի կատարման մասով խնդիրներ չլինեն: Այստեղ, թերեւս, այս համեմատությունը հաշվի առնենք: Պաշտոնական տվյալներով` այս տարվա առաջին երեք եռամսյակներին ունեցել ենք 387 միլիոն դոլարի ուղղակի ներդրումներ (ճիշտ է, 185-ը առաջին եռամսյակում, այսինքն՝ նախկինների օրոք, ավելին, մնացածն էլ արվել են «մինչհեղափոխական» ծրագրերի շրջանակներում, բայց դա հանրագումարի վրա չի ազդում): Այսինքն, տարեկան կտրվածքով ներդրումների ծավալը կհասնի մոտ 500 միլիոնի, որը անզեն աչքով էլ է տեսանելի, որեւէ զարգացումային էֆեկտ երկրի մասշտաբով չի առաջացնում: Այսինքն, եթե անգամ գալիք տարի ունենանք Փաշինյանի ասած 500-600 միլիոն ներդրումը, դա էլ կունենա նույն չնչին ազդեցությունը, ինչ այս տարվա համարժեք ներդրումները: Մինչդեռ դրան զոուգահեռ արգելակման փուլում են տնտեսական մի շարք էական ուղղություններ, ինչպես, օրինակ, Ալավերդու պղնձաձուլարանը, ինչը, ի դեպ, նաեւ երկարաժամկետ կտրվածքում է միանգամայն լուրջ խնդիր երկրի համար:   Կարճ ասած, եթե երկիրը գտնվի բացառապես այն տնտեսական գործոնների ազդեցության տակ, որոնց մասին տվյալներ են հնչեցվել նախընտրական փուլում, ոչ միայն զարգացման, այլ անգամ եղած մակարդակը (այդ թվում՝ սոցիալական) պահելու շանսեր տեսանելի չեն: Բայց նաեւ չմոռանանք, որ Փաշինյանը, այս անգամ «հեղափոխական ավյունով», այլ խոստումներ էլ է հնչեցրել, այդ թվում՝ ներդրումային հեղեղների մասին, որոնք կսկսվեն` հենց ՀՀԿ-ն չլինի: Իհարկե, եթե ոչ թե «հեղեղ», այլ գոնե մի «փոքրիկ ջրառատ գետակ»՝ 1 միլիարդի չափով ներդրումներ էլ լինեն, դա ռեալ իրավիճակային փոփոխության կբերի: Բայց կլինե՞ն նման հոսքեր, որոնց մասին, կրկնենք, Փաշինյանը թվեր չի հնչեցրել: Այստեղ առաջ է գալիս մեկ պաարզագույն հարց. իսկ հանուն ինչի՞ են մարդիկ ներդրում անում: Պատասխանն էլ պարզ է՝ հանուն եկամուտի: Ավելի ծանրակշիռ մեկ այլ հարց՝ իսկ ո՞րն է Հայաստանի ներդրումային գրավչությունը, որ գոնե «1 միլիարդ դոլարանոց» ներդրողների հրապուրի: Չէ, եթե անգամ մեր տնտեսությունը լինի ամենաքիչ կոռումպացվածը, ամենաազատը, դա դեռ եկամուտ չի նշանակում: Մեկ շատ պարզ պատճառով. ունենք փոքրագույն եւ վատ վճարունակ եւ գերհագեցաած ներքին շուկա, արտաքին ելքերի սահմանափակվածություն եւ բեռների արտահանման աննախադեպ թանկ պայմաններ: Եթե անգամ մի կողմ թողնենք մնացած բոլոր վանող գործոնները, այս երկուսը բավական են՝ հասկանալու համար, որ ներդրումային «փոքրիկ գետակի» անգամ սպասել պետք չէԱռավել եւս, որ մյուս գործոններն էլ ներդրողների համար պակաս մտահոգիչ չեն: Սկսենք նորընտիր ԱԺ-ից. բոլորն են հասկանում, որ մեր նոր խորհրդարանականների առյուծի բաժինը, մեղմ ասած, զրոյական մակարդակից այն կողմ չի անցնում: Գանք տեղական կառավարմանը: Մարզպետները, որոնք նշանակվել են «հեղափոխությունից» հետո, հասցրել են ցույց տալ, որ մասնագիտական առումով գրեթե համապատասխանում են նոր խորհրդարանի մակարդակին: Եվ նույնն էլ կառավարությունը, ու թերեւս հասկանալով, որ գործադիրն իրենց տեղը չէ, կառավարության նախկին անդամներից շատերը, ըստ մեր տվյալների, կփորձեն մնալ խորհրդարանի «անշառ» գործին. քո համար կոճակ սեղմիր եւ ոչ թե մնա ավելի «յուղոտ», բայց ամեն պահ՝ աչքի առաջ պաշտոնին: Թե ովքեր կլինեն նոր կառավարությունում, ինչ մասնագիտական պոտենցիալով, դեռ կտեսնենք: Բայց եթե անգամ մեկ-երկու լավ նախարարացու գտնեն, ստորին օղակներում արդեն համալրվել են քիչ բան հասկացող նորերը, այսինքն՝ խելացի նախարարն անգամ քիչ արդյունավետություն կունենա:

Այսպիսով, իրատեսակա՞ն է, որ «հեղափոխական» խոստումների գոնե մի մասը կիրականանա. երբ իրողություններին ռեալ ենք նայում, նման որեւէ հույս չի կարող լինել: Բայց դե սպասենք, կտեսնենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում