​​​​​​​Էջմիածնի քաղաքապետը «կրակի վրա բենզին է լցնում» ու հրահրում ցուցարարներին

Արխիվ 16-20

«Իրավունքն» արդեն նշել էր, որ դատարանն այսօր 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգմավոր, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։ Նա դուրս էր եկել Ազգային անվտանգության ծառայության շենքի մուտքից եւ ուղեւորվել տուն: Սակայն, էջմիածինցիները փակել են ճանապարհը ու թույլ չեն տալիս Մ. Գրիգորյանին մոտենալ տանը: Էջմիածնում լարված իրավիճակ է, սակայն այս մասին քար լռություն էին պահպանում իշխանությունները: Միայն քիչ առաջ լռությունը խախտեց Էջմիածնի նորաթուխ քաղաքապետ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ եւ բացեց փակագծերը, թե դատարանի որոշման վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները եւ ինչպես են վերաբերում Էջմիածնում մեկնարկած բողոքի ակցիաներին: Քաղաքապետը շարքային ակտիվիստի բովանդակությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, հասկանում եմ վերջին իրադարձությունների հետ կապված ձեր դժգոհությունը եւ կանգնած եմ ցանկացած որոշման կողքին, որ կընդունի էջմիածնեցին: Կարծում եմ՝ Մանվել Գրիգորյանը դեռ երկար կմնա պատմության մեջ, որպես դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է անգամ հայրենիքին ծառայություն մատուցելուց հետո սեփական վարքագծով ու արարքներով արժանանալ համաքաղաքացիների անթաքույց ցասմանը եւ վաստակել սեփական քաղաք մուտք գործել չկարողանալու «իրավունք»: Սիրելի՛ էջմիածնեցի, դու արդեն հաղթել ես, եւ ոչինչ չի կարող ստվերել քո հաղթանակը»:

Արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը՝ ֆեյսբուքյան օգտատերերից ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշել է. «Հարգելի Դիանա, մեր սուրբ քաղաքը վերածվել է փոքրիկ Սիցիլիայի՝ ի դեմս Լենինգրադի Տիկո, Մաչա, Մաշ հանցագործների՝ իրենց հրոսակախմբերով, Մանվելն անցյալ է, փոխանակ հանդարտեցնեք քաղաքացիներին, կրակի վրա բենզին եք լցնում: Արսեն Պետրոսյանն էլ աշխատակիցների հետ անկարգությունների են հրահրում էջմիածինցիներին: Մանվելը մեռած մարդ է, զբաղվեք քաղաքի կարգ ու կանոնով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին