«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ալկոհոլի չարաշահումը բացասական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա. Սրտաբան

Արխիվ 16-20

Տոնական օրերն  հաճախ ուղեկցվում են ալկոհոլի չարաշահմամբ, իսկ դա իր հերթին ուղեկցվում է սիրտ-անոթային պատահաներով: Այս փաստը վաղուց է արձանագրվել և հնարավոր պատճառները մանրամասն ներկայացվել և քննարկվել են, այդ թվում և գիտական հրապարակումների տեսքով: 

«Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական-սրտաբանական կենտրոնի ղեկավար, միջամտական-առիթմոլոգ, բ.գ.թ. ՄԻՀՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ խոսքերով,  անհրաժեշտ է ևս մեկ անգամ ուշադրություն սևեռել և քննարկել ալկոհոլի չարաշահման հետ կապված հնարավոր հետևանքները:

«Ալկոհոլի չափավոր օգտագործումը հիմնականում դրական ազդեցություն է թողնում մեր օրգանիզմի վրա (բացառություն բոլոր այն դեպքերում, երբ ալկոհոլի օգտագործումը հակացուցված և արգելված է): Խոսքը հատկապես գնում է կարմիր գինու մասին, որի կազմում եղած հակաօքսիդանտների դրական ազդեցությունը օրգանիզմի վրա հստակ ցուցադրվել է մի շարք աշխատանքներում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ալկոհոլի չարաշահումը արտահայտված բացասական ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա՝ զարկերակային ճնշման բարձրացում (կարող է նպաստել սրտի իշեմիկ հիվանդության սրացմանը) և արտահայտված առիթմոգեն ազդեցություն: Ալկոհոլի երկարատև չարաշահումը կարող է առաջացնել այսպես կոչված ալկոհոլային կարդիոմիոպաթիա»:

Սրտաբանը ասում է, որ 1978 թվականին Ettinger-ի խումբը կատարել է հետազոտություն, որում ընդգրկվել են ալկոհոլ չարաշահող անձինք:

«Այդ անձանց մոտ հանգստյան և տոնական օրերին հաջորդում էր սրտի ռիթմի և հաղորդչականության սուր խանգարում (հիմնականում վերփորոքային տախիկարդիաներ), որը հստակ փոխկապակցված էր ալկոհոլի չարաշահման հետ և առաջանում է սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդություններ չունեցող պրակտիկորեն առողջ անձանց մոտ: Խոսքը հիմնականում գնում է նախասրտերի շողացման մասին: Անգլալեզու գրականության մեջ այդ համախտանիշը կոչվել է holiday heart syndrome (синдром праздничного сердца ռուսալեզու գրականության մեջ): Այս մասին հատկապես պետք է մտածել, երբ գրանցվում է նախասրտերի շողացման պարոքսիզմ կառուցվածքային առողջ սիրտ ունեցող երիտասարդ անձանց մոտ: Դեպքերի գերակշիռ մասում առկա է բարորակ ընթացք, նորմալ սինուսային ռիթմը վերականգնվում է 24 ժ. ընթացքում և հատուկ հակաառիթմիկ թերապիայի անհրաժեշտություն չի լինում: Երբեմն ալկոհոլի նույնիսկ չափավոր ընդունումը կարող է խթանել նախասրտերի շողացման կրկնակի պարոքսիզմների առաջացումը: Տարածվածությունը կազմում է 5-10% մինչև 30% հատկապես 65 տ. ցածր տարիքային խմբում առաջին անգամ գրանցված նախասրտերի շողացման պարոքսիզմի դեպքում: Հնարավոր պատճառները բազմազան են. արտահայտված սիմպաթիկ ազդեցություն, էպինեֆրինի և նորէպինեֆրինի սեկրեցիայի ուժեղացում, ազատ ճարպաթթուների մակարդակի բարձրացում, ալկոհոլի նյութափոխանակության արգասիքների առիթմոգեն ազդեցություն և այլն»:

Բժիշկը հորդորում է տոնական օրերին խուսափել ալկոհոլի չարաշահումից.

«Առաջին իսկ անհանգստացնող, արտասովոր գանգատների առկայության դեպքում անհապաղ դիմեք մասնագիտացված բուժօգնության: Տոնական օրերին աշխատում են բավարար թվով բուժհաստատություններ, որոնք կարող են սպասարկել բնակչությանը, այդ թվում և շտապբուժօգնությունը, անհետաձգելի բուժօգնության ծառայությունները և այլն»:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան