«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ» ՍՊԸ-Ն

Արխիվ 16-20

«Իրավունք» թերթի եւ համանուն կայքի ընթերցողների ակտիվ քվեարկության արդյունքում 2018 թվականին ՀՀ-ում նորարար տեխնոլոգիաների ներդրմամբ եւ միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ կառուցելու համար լավագույն շինարարական ընկերություն է ճանաչվել «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն:

 

«ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՀԸ ՎԵՐ Է ԴԱՍՎՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆԻՑ»

«Պատասխանատու, պատասխանատվությունը գնահատող, շինարարի աշխատանքը հարգող մարդիկ են ընկերությունը ղեկավարում: Աշխատողների շահը վեր է դասվում ամեն բանից, իսկ դա չի կարող չգնահատվել»,- այսպես են ներկայացնում ընկերությունը մեր ընթերցողները: Լավագույնի պատվոգիրը հանձնեցինք  «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ի տնօրեն  Տիգրան Սահակյանին, ով բարձր գնահատեց հանրության վստահությունը իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ: «Շնորհակալ ենք նման կոչման արժանացնելու համար, հավատացեք այս պատվոգիրը էլ ավելի պարտավորեցնող է մեզ համար լինելու այսուհետ»: Նշենք, որ «Սպիտակ տնակ» շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին ընկերության նախագահ Ստեփան Ախոյանի կողմից: Ընկերությունն իրականացնում է բնակելի եւ հասարակական համալիրների շինարարություն, ինչպես նաեւ ճարտարապետական, կոնստրուկտորական, դիզայներական եւ վերանորոգման աշխատանքներ: «ՍՊԻՏԱԿ ՏՆԱԿ»-ը իր գործունեության ընթացքում կյանքի է կոչել բազմաթիվ շինարարական նախագծեր (բազմաբնակարան բնակելի շենքեր, բանկեր, հասարակական կառույցներ, հյուրանոցային համալիրներ): Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի շինարարական ոլորտի վստահություն վայելող խոշոր ընկերություններից մեկը, որի համբավն ու բարի անունը տարածված է ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս:

 

«ԱՆԿԱԽ ՏԱՐԲԵՐ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԻՑ` ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ՈՐԱԿՈՎ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Իսկ, ո՞րն է ընկերության հաջողության գրավականը, փորձեցինք հետաքրքրվել ընկերության տնօրեն ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ, ով ընկերության հաջողության թերեւս ամենակարեւոր գրավականը հետեւյալը համարեց.

- Ամենակարեւոր հանգամանքը թերեւս պատվիրատուների հանդեպ մեր պարտավորությունները ժամանակին, որակով եւ բոլոր նորմերին համապատասխան հանձնելն է: Շինարարությունը այնպիսի բնագավառ է, որ եւ շատ արագ կարող ես հասնել արդյունքների եւ հակառակը: Դրա համար մենք առաջին հերթին փորձում ենք ամենօրյա ծանրաբեռնվածությամբ ու պատվախնդրությամբ աշխատել` միշտ պատրաստ նոր նախագծերի անվրեպ իրականացմանը: Իսկ շինարարության ընթացքում մշտապես օգտվում ենք նորարար տեխնոլոգիաներից եւ նյութերից` ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ: Եվ որ ամենակարեւորն է` աշխատում ենք այնպես անել, որ անկախ տարբեր վայրիվերումներից`  ժամանակին եւ որակով կատարել պատվիրատուների նկատմամբ մեր պարտավորվածությունները: Կարծում եմ, որ սա է, թերեւս «Սպիտակ տնակ» ընկերության այս տարիներին գրանցած հաջողության ամենակարեւոր գրավականը: Ի դեպ, շինարարական այս մեծ ընտանիքի արհեստավարժ անձնակազմի կողմից է իրականացվել նաեւ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Կառավարական համալիրի շինարարական աշխատանքները:

Հ.Գ. Ընկերության մասին առավել մանրամասներ եւ տնօրենի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել iravunk.com-ի տեսանյութեր բաժնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան