Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ «Հրազդան ցեմենտ» գործարանում

Արխիվ 16-20

Այսօր՝ փետրվարի 21-ին, Կոտայքի մարզի Հրազդան վարչական տարածքում գործող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի գործարանի ղեկավարությունը իրենց 1 ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարի, ինչպես որ կնքված է աշխատանքային պայմանագրով։ Գործարանի բակում հավաքված աշխատակիցները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Արդեն մի քանի օր է, ցեմենտի զավոդի ղեկավարությունը մեզ հետ շուն ու կատու է խաղում. երևի գիտեն, որ այս տարի նշվումէ մեծն Լոռեցու՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, դրա դոզայի տակ շուն ու կատու են խաղում՝ ամեն անգամ ասելով «ուրբաթ օրը համեցեք»։ 

Առավոտից իրիկուն կանոնավոր աշխատել ենք 380-400 հոգով; Մեր ուզածը մեր քրտինքով վաստակածն է։ Ամեն օր չենք կարող վարկային կազմակերպությանը, էլեկտրոցանցի տեսուչին, գազի տեսուչին էս զավոդի ղեկավարության նման խաբենք, թե վաղը վճարումները կանենք։ Էլ չենք ասում, որ խանութներից ամաչում ենք արդեն նիսյայով գոնե հաց գնենք։ Կան ընտանիքներ, որոնց անդամներն ունեն առողջական խնդիրներ, իսկ ո՞վ չգիտի, որ բժշկությունը նույնպես վճարովի է։ Իսկ առանց գումար ոչ մի հիվանդանոց մեր սիրուն աչքերի համար բժշկական օգնություն չի ցուցաբերի։ Տնօրեն Հայկազ Հովասափյանը առաջ գոնե մեր վերքին դարման էր լինում, հիմա ինչ-որ Խաչատուրով անունով մարդ է եկել, հայտնի հեքիաթի «յոթգլխանի հրեշի նման» նստել է հաշվապահության պռնկին ու հրաժարվում է մեր քրտինքով վաստակած գումարը վճարել։ Ստացվում է՝ այդ ոմն Խաչատուրովի «շնորհիվ» խաչ ենք քաշում մեր գումարի ու աշխատանքի վրա։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում