«Զոհաբերել երկրի ռազմական ենթակառուցվածքներից որեւէ մեկը, այլ կերպ, քան «սրբապղծություն» հնարավոր չէ որակել»

Արխիվ 16-20

«Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաեւ ռազմական կրթություն», - այս սարսափելի կոշտ եզրակացության է հանգում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ կապված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքի օտարման վերաբերյալ Կառավարության մտադրության հետ: Նախարարի խոսքը իրականում ոչ թե եզրակացություն է, այլ մեր ներքին կյանքի ու հանրային մթնոլորտի ախտորոշում:

Սա խոսք է մի մարդու, որը համեմատաբար կարճ ժամանակահատված լինելով պաշտպանական համակարգի նախարար հասցրեց մեր զինված ուժերի եւ հատկապես սպայական կազմի կատարելագործումը բարձրացնել ռազմական գործին ժամանակակից պահանջների բավարարման մակարդակին՝ ձեւավորելով դրա համար անհրաժեշտ համակարգեր եւ անշրջելի երաշխիքներ: Որպես մեր երկրի պաշտպանունակության բարձրացման գործում համեստ վաստակ, բայց պատասխանատվության մեծ զգացում ունեցող պետական գործիչ՝ նա կոչնակ է հնչեցնում՝ շատ դիպուկ որակելով նման որոշումը՝ Կառավարությունը բարձրունք է հանձնում: Իրականում սա որակում էլ չէ, այլ՝ յուրատեսակ վերդիկտ:
Միայն միտքը, որ հանուն նույնիսկ ամենակարեւոր տնտեսական նպատակի կարելի է զոհաբերել երկրի ռազմական ենթակառուցվածքներից որեւէ մեկը, մեր պարագայում, Հայաստանի պարագայում այլ կերպ քան «սրբապղծություն» հնարավոր չէ որակել:

Այս ամենն այնքան մտահոգիչ է, որ չես ուզում հավատալ, որ պատերազմի իրական սպառնալիքին դիմագրավելու ջանքեր գործադրող Իշխանությունը կարող է գնալ նման քայլի:

Ուստի՝ Կառավարությունը պետք է հրապարակավ հերքի նման որոշում կայացնելու իր մտադրության մասին լուրերը: Ընդ որում՝ պետք է հերքի, այլ ոչ թե մեկնաբանի, քանի որ նման քայլը որեւէ կերպ մեկնաբանելի չէ:

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ
Հ.Գ.- Ամեն անգամ մի տեսակ ցավ ես զգում նման գրառումներ կատարելիս եւ այդ զգացումը պարտավորեցնող է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում